Posted in Պատմություն

Հոկտեմբերի 2-8-ը, 8-րդ դասարան առաջադրանք 1

Տանը

1.Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ; Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728

1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:

2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար:

3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է:

Ես ընտրել եմ այս 3-ը,բայց ինձ դուր եկածը դա 1-նն է,քանի,որ Ջոն Լոկը շատ ճիշտ է դիտարկում իմացությունը և նա շատ ճիշտ է ասում,որ իմացությունը ձեռքբերովի է։Մարդու հոգին դա մաքուր է և,երբ սկսում է մարդ ստեղծել հետաքրքիր գաղափարներ,հարստացնել խելքը և այդպիսով մարդու հոգին հարստանում է։

2.Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/

Օրինակ ՝ հենց այս պահին բոլոր երկրները փորձում են այնպես անել,ինչպես ասել է Ջոն Լոկը։Ջոն Լոկը ասել է Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։Իմ կարծիքով հիմա բոլոր երկրները փորձում են այնպես անել,որ երկրում տիրի խաղաղություն և ամեն ինչ լինի օրենքի սահմաններում։Ցավոք Հայաստանում մեր օրերում շատ դժվար է հասնել այդ մակարդակին։Բայց կա մի ժողովրդական խոսք (չկա չեմ կարող կամ չի լինի բառերը),եթե շատ աշխատի մարդ իր երկրի վրա ամեն ինչ կլինի շատ լավ։Եվ առաջին հերթին ժողովորդը պետք է ցանկանա,որ իր երկիրը դառնա հզոր և խաղաղ երկիր։


Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

3․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո /Էմիլ կամ դաստիարակության մասին/, Մարի Ֆրանսուա Վոլտեր

ա.Գրիր տաս կետից բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։

1-Միշտ շատ կարևոր է եղել դաստիարակված լինելը,քանի որ դաստիարակված մարդը շատ կարևորվում է մնացածի կողմից։

2-Միայն ծնողը չպետք է դաստիարակի իր երեխային նաև դաստիարակվածության վրա պետք աշխատի ուսուցիչը։

3-Կա մի շատ հետաքրքիր ժողովրդական խոսքը (երեխայի դեմքը ցույց է տալիս իր ընտանիքը)։Այսինքն երեխան եթե դաստիարակված չէ դա խոսում է իր ծնողների անդաստիարակ լինելուց։

4-Դաստիարակված երեխան երբեք բարդ իրավիճակում միայնակ չի թողնի իր ընկերոջը կամ ծնողին։

5-Իմ կարծիքով ուսուցչի հիմնական աշխատանքը դա դաստիարակված մարդ ստեղծելն է և հենց այդպես նաև ուսուցիչը ցույց է տալիս իր դաստիարակվածության մակարդակը։

6-Դաստիարակված և բարեկիրթ մարդը կպայքարի իր արդարության համար և երբեք չի հանձվի։

7-Դաստիարակված մարդը կարող է այսպես ասած առանձնանալ իր լավ դաստիարակությամբ և օրինակ ծառայի մնացածի համար։

8-Դաստիարակված մարդը երբեք չի կռվի մի մարդու հետ,փոխարենը կբացատրի և կհասկացնի բոլորի սխալները։

9-Դաստիարակված մարդը դա երկրի ապագան է,ով կարող է փոխել և երկրի կրթության մակարդակը։

10- ԵՎ ի վերջո դաստիարակված մարդը կմնա իսկական մարդ ամեն առումներով։

բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է քո պատկերացրած տեսակետին։/հիմնավորիր գրավոր/

Ես ինձ համար հենց նոր բացահայտեցի այն մարդուն,ով ինձ համար կատարյալ մտքեր է արտահայտում և նա Ժան-Ժակ Ռուսսոն է։Ինձ համար իր ամեն բառը շատ տեղին և ինձ ամենից դուր եկած հատվածը դա Երեխային ուսուցչի ասած որեւէ սուտը, որը բացահայտվում է հետագայում, վերջնականապես կարող է կործանել դաստիարակության ամբողջ արդյունքը։Այո միշտ սուտը չի խրախուսվել և երբեք իմ կարծիքով չի խրախուսվի

4.Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր:

Այո երբեք չի կարելի ասել այս բանը պատահակություն է,քանի որ ինչ այս կյանքում լինում է դա պետք է լինի և հենց այդպես մարդու ճակատագիրը։ԵՎ նաև երբեք չի կարելի ասել եթե այս բանը լիներ ավելի լավ կլիներ։Ինչ եղել է հենց դա է լավագույնը։


Մոնտեսքյուի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես.

Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։

5․ Հյուսիսային Ամերիկա-Բենջամին ՖրանկլինԹոմաս Ջեֆերսոն:Ներկայացրու առանձին -առանձին , համեմատիր իրենց հայացքները:

Բենիամին Ֆրանկլին (1706-1790) դիվանագետ, գիտնական, գյուտարար, գրող, բազում արհեստների, գիտելիքների և անչափելի իմաստության մարդ էր, ով համագործակցում էր Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրի և Սահմանադրության մշակման մեջ:

Նա համարվում է Ազգի հիմնադիր հայրերից մեկը: Նա 1783 թ.-ին բանակցեց Փարիզի պայմանագրի մասին, որով ավարտվեց Հեղափոխական պատերազմը: Բացի այդ, նա ստացել է «18-րդ դարի առաջին քաղաքացի» պատվավոր կոչումը:

Թոմաս Ջեֆերսոն ակնառու գործիչ։ Մասնակցել Է ԱՄՆ անկախության պատերազմին, Անկախության հռչակագրի հեղինակներից է, ԱՄՆ-ի 3-րդ նախագահն է 1801 – 1809 թթ., ԱՄՆ հիմնադիրներից մեկն է, քաղաքական գործիչ, դիպլոմատ և փիլիսոփա։

Երկուսն էլ շատ կարևոր մարդ են ԱՄՆ-ի համար և երկուսի հայացներն էլ ինձ շատ դուր եկավ։Երկուսի հայացնքրեն էլ նույնն էին՝ ունենալ հզոր երկիր և խելացի ժողովուրդ։

Օժանդակ աղբյուրներ

Բենջամին Ֆրանկլին 1

Բենջամին Ֆրանկլին 2

Թոմաս Ջեֆերսոն 1

Թոմաս Ջեֆերսոն 2

6.Լուսավորական շարժումը- ամփոփիր մեկ նախադասությամբ;

Լուսավորական շարժման ժամանակ խելացի մարդիկ ցանկանում էին առաջադիմություն մտցնել մարդկանց մեջ,բայց ինչ անում էին Եկեղեցին համարում էր Աստծո կամքին հակառակ։ԵՎ դրա համար գիտնականները նոր գաղափարներով ապացուցել,որ առաջադիմությունը վատ բան չէ և դրա համար սկսվեց Լուսավորական շարժումը։

Leave a comment