Posted in Պատմություն

Հոկտեմբերի 15-20-ը, 8-րդ դասարան, առաջադրանք 2

Առաջադրանք 2

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման նոր փուլը

1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները

Սկիզբը-1826 թվականին հուլիսին Աբաս Միրզանի հսկայական 60 հազարանոց զորքը խախտելով խաղաղության պայմանագիրը ներխուժեց Արցախ։Սկսվեց նոր Ռուս-պարսկական պատերազմը,որտեղ հաղթեց Ռուսաստանը։ Պարսկական զորքը պաշարեց Շուշիի բերդը,իսկ Ռուսական զորքերը հայ զինվորականների շնորհիվ դիմադրություն ցույց տվեցին Պարսկական զորքին։Շուշիի պատերազմը տևեց 47-օր, որը շատ կարևոր էր հետագա ընթացքի համար։

Ընթացքը-Երևանի խանի զորքերը ներխուժեցին Շիրակ։ Ռուս զինվորականները և գյուղացիները կառուցեցին բարիկադներ դրանով էլ փորձեցին խթանել Պարսիկների հետագա առաջխաղացումը։1826 թվականի սեպտեմբերի 3-ին Շամքուրի մոտ հայ գեներալ Վ. Մադաթովի 2 հազարանոց զորքը ջախջախեց Պարսկական տերության 10 հազարանոց զորքին և հակառակորդը ստիպված դիմեց փախուստի։ Սեպտեմբերի 13-ին Գանձակի մոտ եղած ավելի մեծ և վճռական ճակատամարտում, ռուսական զորքերը ավելի մեծ ցավ հասցրին Աբաս Միրզանի զորքին և այդպես դուրս շպրտեցին Պարսիկ զինվորականներին իրենց սահմաններից։Հայերը այս հաղթանակներից հետո ավելի ոգեորվեցին։Դրանից հետո ձեւավորվեց Թիֆլիսում կամավորական ջոկատ,որի թիվը հասնում էր 100 մարդու։Մեծ ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի և Գրիգոր Մանուչարյանի ջոկատները։1827 թվականին ռուս Գեներալ Իգոր Պասկևիչի գլխավորությամբ ռուսական զորքերը գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի ուղղությամբ։Ներսես Աշտարակեցին մտածում էր,որ հասունացել է այն ժամանակը,երբ հայերը կապրեն հենց Հայաստանում այսինքն հասունացել էր ազատագրման պայքարի ժամը։1827 թվականի օգոստոսի 17-ին Օշականում տեղի ունեցած ճակատամարտում նույնպես Պարսիկները պարտվեցին։1827 թվականի սեպտեմբերին Ռուսները գրավեցին Սարդարապատը և դրանից հետո պաշարեցին Երևանի բերդը։Իգոր Պասկևիչը առաջարկեց առանց կռվի հանձնել Երևանի բերդը սակայն մերժում ստանալուց հետո անցավ գործի։Սեպտեմբերի 30-ի գիշերը մինչև լույս հրետակոծեցին բերդը և բերդի հարավային կողմը ավերվեց։1827 թվականի հոկտեմբերի 1-ին Ռուսական զորքը մտավ Բերդ և գրավվեց։Հայերի մեջ մեծ ուրախություն մտցրեց այս փաստը։1827 թվականի հոկտեմբերին ռուսական զորքերը մտան Թավրիզ,այնտեղի հայ ժողովուրդը աղ ու հացով դիմավորեցին Ռուսական բանակին։1828 թվականի սկզբին նրանք գրավվեցին Խոյը,Սալմաստը,Ուրմիան և շարժվեցին դեպի Թեհրան,որը հանդիսանում էր Իրանի մայրաքաղաքը։

Ավարտը-Իրանի շահը չտեսնելով ուրիշ հնար 1828 թվականի փետրվարի 10-ին Թուրքմենչայի գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր։Այսինքն Ռուսական կողմ անցավ Երևանը և Նախիջևանը։Պարսկահայ ժողովրդին 1 տարի ժամանակ տրվեց, որպեսզի իրենց շարժական գույքով տեղափոխվեն Ռուսաստան։Պարսիկներին հետ հանձնվեց իրենց Խոյ և Սալմաստը գավառները։ Պարսկաստանից շուրջ 40-42 հազար հայ տեղափոխվեց Արևելյան Հայաստան։Տեղափոխված հայերը ազատվեցին 6 տարով հարկերից։Այս պատերազմի շնորհիվ Հայերը հետ եկա իրենց հայրենիք խոսքը գնում է Արևելյան Հայաստանին։ԵՒ նաև պահպանվեց Հայ ժողովրդի պատկերը։

Արդյունքը-Արդյունքում հայ ժողովուրդը միախմբվեց Արևելյան Հայաստանում,որը գտնվում է Ռուսաստանի տարածքում


Թուրքմենչայի պայմանագիր ,«Բախտորոշ պայմանագրեր»,ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ գրավոր ամփոփել

Թուրքմենչայի պայմանագրի շնորհիվ Հայկական ժողովուրդը մի չափով պահպանեց իր մշակույթը, ավանդույթները ` մի բառով ասաց Հայ ժողովրդի պատկերը։


Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/

Գյուլիստանի պայմանագիրը

Այսպիսով Պարսիկները հարկադրված գնացին Արցախի Գյուլիստան գյուղ և 1813 թվականի հոկտեմբերի 12-ին կնքեցին հաշտության պայմանագիր։ԵՒ հենց այդ պայմանագիրը կոչվեց Գյուլիստանի պայմանագիր։Այս պայմանագրով Պարսկաստանը պետք է հրաժարվի Արևելյան Վրաստանից, Գանձակից,Շիրակից,Լոռուց,Շամշադինից,Զանգեզուրից,Արևելյան Անդրկովկասից։Արևելյան Հայաստանի զգալի մասը անցավ Ռուսաստանի տիրապետության տակ,բայց Երեւանի և Նախիջևանի խանությունները մնացին Պարսկաստանի կազմում։

Թուրքմենչայի պայմանագիր

Իրանի շահը չտեսնելով ուրիշ հնար 1828 թվականի փետրվարի 10-ին Թուրքմենչայի գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր։Այսինքն Ռուսական կողմ անցավ Երևանը և Նախիջևանը։Պարսկահայ ժողովրդին 1 տարի ժամանակ տրվեց, որպեսզի իրենց շարժական գույքով տեղափոխվեն Ռուսաստան։Պարսիկներին հետ հանձնվեց իրենց Խոյ և Սալմաստը գավառները։ Պարսկաստանից շուրջ 40-42 հազար հայ տեղափոխվեց Արևելյան Հայաստան։Տեղափոխված հայերը ազատվեցին 6 տարով հարկերից։

Համեմատում

Գյուլիստանի պայմանագիրը իմ կարծիքով Հայերի համար կիսատ էր,քանի որ Պարսկական տերության տակ էր մնացել ամենակարևոր հայերի համար` մայրաքաղաք Երևանը և Նախիջևանը,իսկ արդեն Թուրքմենչայի պայմանագրում արդեն Ռուսաստանին էր պատկանում Երևանը և Նախիջևանը։Համեմատելով Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը հասկանում ենք,որ ավելի ձեռնտու էր Հայ ժողովրդի համար Թուրքմենչայի պայմանագիրը։


Ամփոփել/ 10-15 նախադասությամբ/ 19-րդ դարի առաջին կեսին արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին :

Ռուսաստանին միացման փուլը շատ մեծ և լավ հետք թողեց հայ ժողովրդի վրա։ Արևելյան Հայաստանը գտնվում էր Պարսկական տերության տակը,որը ավելի թույլ էր քան Ռուսաստանը։Այսինքն եթե պետք է մենք չունենանք առանձին պետություն ավելի լավ է լինենք հզոր պետություն տակ։Ամեն ինչ սկսվեց 1801 թվականին,երբ առանց կռվի Ռուսաստանը վերցրեց իր Արևելավրացական թագավորությունը։Նաև վերցրեց առանց լռվի Լոռի,Փամբակ,Շամշադին,Իջևան գավառները։ԵՒ այդպես սկսեց Ռուսաստանի շարժումը դեպի իր վաղեմի ծրագիրը։Իսկ ավարտը եղավ 1813 թվականին հոկտեմբերի 12-ին Գյուլիստան գյուղում երբ կնքվեց հաշտության պայմանագիրը,որը կոչվեց Գյուլիստան գյուղի անունով։Այսինքն Գյուլիստանի պայմանագիր։Բայց իմ կարծիքով այս պատերազմը ավարտվեց հենց հայ ժողովրդի ցանկությամբ,քանի որ միացավ Արևելյան Հայաստանը ամբողջացավ և մի փոքր չափով կարողացավ պահպանել հայ ժողովրդի իսկական պատկերը։Ճիշտ է շատ վատ եղավ,որ չեղավ ինչպես մտածում էր Ներսես Աշտարակեցին։Բայց կարող էր ավելի վատ լիներ,քան եղավ։


Ռուսաստանի և Պարսկաստանի մարզերը պայմանագրից հետո և առաջ. Թուրքմանչայում հանձնված մասերը ցույց են տրվել կանաչ և կարմիր գծերով