Posted in Ֆիզիկա 7

Լաբ.աշխ. Գազի ճնշում

Աշխատանքի նպատակը.մի քանի փորձերով պարզել գազում ճնշում կա,թե ոչ և այն ինչով է պայմանավորված։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր.օդահան պոմպ զանգին միացված,չփքված փուչիկներ,թել։

Աշխատանքի ընթացքը.չփքված փուչիկները(բերանը) կապեցի թելով,մի փուչիկը կախեցի զանգի տակ,իսկ մյուսները դրեցի զանգի հատակին։Օդահան պոմպով զանգի տակից սկսեցի դուրս հանել օդը։

Posted in Ֆիզիկա 7

Բլեզ Պասկալի իմաստալից խոսքերի մի մասը

Մի՛ փորձիր երկարացնել կյանքդ՝ ավելի լավ է տարիներդ ավելի շատ կյանքով լցնես:


Եթե ես հավատամ Աստծուն, ինչպես նաև որ կա կյանք մահից հետո, իսկ դու չհավատաս, և եթե պարզվի, որ Աստված գոյություն չունի, երկուսս էլ կկորցնենք, երբ մահանանք: Չնայած, եթե Աստված գոյություն ունի, դու միևնույն է ամեն ինչ կկորցնես, իսկ ես ամեն ինչ ձեռք կբերեմ:




Ցանկանո՞ւմ ես, որ մարդիկ քո մասին լավը մտածեն: Այդ դեպքում ինքդ քո մասին լավը մի՛ խոսիր:


Դժվար ժամանակներում սրտումդ ինչ-որ գեղեցիկ բան ունեցի:




Ավելի լավ է ապրեմ այնպես, ասես Աստված գոյություն ունի և հետա գիտակցեմ, որ նա իրականում գոյություն չի ունեցել, քան ապրել այնպես, ասես նա գոյութոյւն չունի, իսկ հետո գիտակցեմ, որ նա գոյություն ունի:


Մարդը երբեք չարիք չի գործում այնքան վստահ և ուրախ, քան այն ժամանակ, երբ գործում է հիմնվելով կրոնական համոզմունքների վրա:




Երևակայությունն ամեն ինչ է որոշում:


Մեզ չի բավարարում իրական կյանքը, մենք ցանկանում ենք, որ ուրիշները տեսնեն, որ մենք հորինված կյանքով ենք, մենք ցանկանում ենք ուրիշների աչքերում չերևալ այնպիսին, ինչպիսին որ իրականում ենք:




Բոլոր մարդկանց դժբախտությունները գալիս են նրանից, որ վերջիններս չեն կարողանում միայնակ հանգիստ նստել սենյակում:


Խելագարությունը միակ բանն է, ինչը մխիթարում է մեզ մեր դժվբախտությունների համար: Եվ, այնուհանդերձ, այն ինքնին ամենամեծ տառապանքն է:

Posted in Ֆիզիկա 7

5 հետաքրքիր փաստ Բլեզ Պասկալի մասին

1.Պասկալի գիտական ձեռքեբերումների, հայտնագործությունների պատվին իրենց անուններն են ստացել ճնշման միավորը Միջազգային Միավորների Համակարգում, ամերիկացի գիտնական Նիքլաուս Ուիրթի Pascal ծրագրավորման լեզուն, հիդրոստատիկայի կարևոր սկզբունք համարվող Պասկալի օրենքը և Պասկալի եռանկյունին։



2. Պասկալը ստեղծեց Պասկալի օրենքը, որն ասում է՝ հեղուկի կամ գազի վրա գործադրվող ճնշումը առանց փոփոխության հաղորդվում է հեղուկի կամ գազի ծավալի յուրաքանչյուր կետին։



3. 1641թ. նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով:





4. Բլեզ Պասկալի պատվին իր անունն է ստացել նաև (4500) Պասկալ աստերոիդը։Այն հայտնաբերվել է Փետրվարի 3-ին 1989թ.-ին:Մաթեմատիկայում Պասկալի ամենախոշոր ներդրումը հավանականության տեսության զարգացումն է։Գրականության ասպարեզում Պասկալը համարվում է Ֆրանսիական Դասական Շրջանի ամենակարևոր հեղինակներից մեկը, և առ այսօր էլ նրա գրածները կարդում են որպես ֆրանսիական արձակի ամենամեծ վարպետի գործեր։





5. Պասկալն 1669թ. հրատարակած «Խորհրդածություններ…» անավարտ փիլիսոփայական երկում, մարդու արժանիքը համարելով մտածելու ունակությունը, միաժամանակ առաջ է քաշել մարդու ողբերգականության և դյուրաբեկության գաղափարը, մարդուն անվանել է «մտածող եղեգ»: Նա մարդու փրկության միակ ուղին տեսնում էր քրիստոնեական հավատի մեջ:

1662թ. նրա առողջությունը կտրուկ վատանում է, և. 39 տարեկան հասակում մահանում է:

Posted in Ֆիզիկա 7

Բլեզ Պասկալ

Բլեզ Պասկալ


Ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող, հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակ Բլեզ Պասկալը (1623թ. հունիսի 19 – 1662թ. օգոստոսի 19) ծնվել է իրավաբանի ընտանիքում: Նրա մաթեմատիկական ընդունակությունները դրսևորվել են վաղ հասակում, 16 տարեկանում ձևակերպել է պրոյեկտիվ երկրաչափության հիմնական թեորեմներից մեկը, որը հետագայում կոչվել է Պասկալի թեորեմ:
1641թ. նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով: 1653թ. Պասկալը սահմանել է հիդրոստատիկայի հիմնական օրենքը (Պասկալի օրենք), որի համաձայն՝ հեղուկի մակերևույթին արտաքին ուժերի գործադրած ճնշումը հեղուկը հավասարապես հաղորդում է բոլոր ուղղություններով:

Նրա այդ օրենքի վրա է հիմնված իր իսկ բացահայտած հիդրավլիկական մամլիչների և հիդրավլիկական այլ մեքենաների գործողության սկզբունքը: Պասկալն ապացուցել է նաև, որ օդն ունի կշիռ, հայտնաբերել է ճնշաչափի (բարոմետր) աշխատանքի սկզբունքը և այն կիրառել եղանակը կանխագուշակելու համար: Պասկալը նշանակալի հետք է թողել նաև ֆրանսիական դասական արձակի ձևավորման և փիլիսոփայության վրա:

1669թ. հրատարակած «Խորհրդածություններ…» անավարտ փիլիսոփայական երկում, մարդու արժանիքը համարելով մտածելու ունակությունը, միաժամանակ առաջ է քաշել մարդու ողբերգականության և դյուրաբեկության գաղափարը, մարդուն անվանել է «մտածող եղեգ»: Նա մարդու փրկության միակ ուղին տեսնում էր քրիստոնեական հավատի մեջ:

Posted in Ֆիզիկա 7

Գազի ճնշում

1․Ինչո՞վ է պայմանավորված գազում ճնշումը:

Այդ մասնիկները մշտապես և անընդհատ շարժվում են։Գազի մոլեկուլները, օրինակ, կատարում են անկանոն շարժումներ` շարունակ բախվելով իրար։Շարժման ընթացքում մոլեկուլները մեկմեկու վրա գրեթե ոչ մի ներգործություն չեն ունենում։Այդ պատճառով է,որ գազի առանձին մասեր դյուրությամբ տեղաշարժվում են իրար նկատմամբ։։


2․Ինչո՞ւ են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին։

Սակայն արտաքին ազդեցությունների բացառությամբ գազն ինքն իրեն շարունակ ընդարձակվում է։Ուրեմն գազի մոլեկուլներն ավելի շատ հակված են իրարից հեռանալու,այլ ոչ թե մոտենալու,քանի որ վերջին դեպքում հարկավոր է գազի վրա ճիգ գործադրել։Բայց եթե գազը լցված է փակ անոթի մեջ,ապա վերջինիս պատերը խոչընդոտում են գազի ընդարձակվելուն։Գազի մոլեկուլներն, բացի իրար բախվելուց ստիպված բախվում են նաև անոթի պատերին։Դրա հետևանքով գազը ճնշում է գործադրում անոթի պատերին։

Posted in Ֆիզիկա 7

Ճնշում ճնշման միավորներ

Խնդիրների լուծումներ Վ.Ի ԼՈՒԿԱՇԻԿԻ խնդրագքրից։Էջ 46-ի խնդիրներ 358-368

358.

p=F/S

F=37.5կՆ—-37.5*1000=37500Ն=37500Ն/0.0075մ²=5000000Նմ²

S=0.0075մ

p=?

359.

p=F/S=mg/S—

S=1300սմ²

V=3.9լ —–3.9կգ*10Ն/Կգ/0.13մ²=3.9/0.13Ն/մ²=3900/13=300Պա

m=3.9կգ

g=9.8Ն/կգ=10Ն/կգ

1սմ²=0.001մ³

————

p=?

1մ²=1մ*1մ=100սմ*100սմ=10000սմ²

360.

S=320սմ²=320սմ²-մ²=320*0.0001մ²=0.032մ²

m=48կգ—-p=F/S=mg/S=(48կգ*10Ն/կգ)/0.032մ²=15.36Ն/մ²=15.36Պա

g=9.8Ն/կգ=10Ն/կգ

361.

m=78կգ—1.95*0.08մ=0.156մ²

a=1.95մ–S/=2S1=2*0.156մ²=0.312մ²

b=8սմ–0.08մ=-F=mg=78կգ*10ն/կգ=780Ն

g=9.8Ն/կգ=10Ն/կգ—p=F/S=780ն/0.312մ²=2500Պա=25կպա

S1=a*b

p=?

1Պա=1Ն/մ²

362.

m=300կգ

S1=50սմ/²=0,005մ²

g=10Ն/կգ

S=4*S1

P=mg/4*S1=300կգ*10Ն/կգ/4*0.005մ²=150000Պա=150կՊա

——

p=?

363.

p=90Կպա—-p=F/S=mg\S=5400կգ*10Ն/կգ=54000Ն/1.5մ²=36000Ն/մ²=36000Պա

m=5.4տ=5400կգ

S=1.5մ²

g=9.8Ն/կգ=10Ն/կգ

——-

p1=?

Քանի, որ p1 մեծ է p-ից սառույցը կդիմանա։

364.

p=F/S=F=mg=2500կգ*10Ն/կգ=25000Ն=25000Ն/0.0125մ²=2000000Պա=2000կՊա

m=2.5տ=2500կգ

S=125սմ²=0.0125մ²

g=9.8Ն/կգ=10Ն/կգ

———

p=?

365․

p=F\S——5500կգ*10Ն\կգ=55000Ն=55000Ն*/0․0005մ2=1,100,000,000Պա=1,100,000կՊա

m=5.5տ=5500կգ

g=9.8Ն/կգ=10Ն/կգ

S=0․5սմ²=0․00005մ2

p=?

366․

p=F\S——32000կգ*10Ն/կգ=320000Ն=320000Ն/0.0004մ2=800,000,000Պա=800000կՊա

m=32տ=32000կգ

g=9.8Ն/կգ=10Ն/կգ

S=4սմ2=0.0004մ2

p=?

367.

V=6մ³–p=F/S=mg/S=p*V*g/S

S=1.5մ²—-

g=10Ն/կգ

m=2600կգ/մ²—-*2600կգ/մ²*6մ*10Ն/կգ/1.5մ²=156000ն/1.5մ²=104000Պա=104կպա

——

p=?

Posted in Ֆիզիկա 7

Ճնշում ճնշման միավորները ճնշումը բնության մեջ և տեխնիկայում Գազի ճնշումը

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների
ստուգման առաջադրանքներ մաս I >>-ից էջ51ից մինչև
էջ54 խնդիրները

Տարբերակ 1

I. (1) Ինչի՞ց է կախված մարմնի վրա ազդող ուժի արդյունքը.

  1. ազդող ուժի մոդուլից և մակերևույթի մակերեսից, որի վրա
    ուղղահայաց ազդում է ուժը
  2. մակերևույթի մակերեսից, որի վրա ուղղահայաց ազդում է ուժը
  3. ուժի մոդուլից և կախված չէ այն մակերևույթի մակերեսից, որի վրա
    կիրառված է

II. (1) ճնշում անվանում են այն մեծությունը, որը հավասար է.

  1. հենարանի միավոր մակերեսի վրա ազդող ուժին
  2. մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ
    մակերևույթի մակերեսին
  3. մակերևույթի վրա ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի
    մակերեսին

III. (3) Կոմբայների, սերմնացանների և այլ գյուղատնտեսական
մեքանաների անիվները պատրաստում Են լայն անվագոտիներով,
որպեսզի ճնշումը …, քանի որ որքան …. հենման մակերեսը, այնքան …
ճնշումը.

  1. փոքրացնեն …. փոքր է …. փոքր է
  2. փոքրացնեն…… մեծ է ………փոքր է
  3. մեծացնեն …. փոքր է …. մեծ է
  4. մեծացնեն …. մեծ է …. մեծ է
  5. փոքրացնեն…. մեծ է …… մեծ է

IV. (2) Ո՞ր դեպքում չորսուն կառաջացնի մեծ ճնշում
(նկ. 28).

  1. առաջինում 2. երկրորդում 3. երրորդում

V. (5) 54 կՆ կշռով թրթուրավոր տրակտորը միջին
հաշվով առաջացնում է 40000Պա ճնշում: Որոշեք
թրթուրների հենման մակերեսը.

  1. 1,92մ2 2. 1,35մ2 3. 0,048մ2 4. 0,135մ2 5. 12,5մ2

S=F/p

F=54կՆ—-54/կն40000Պա=0,135մ2

p=40000Պա

S=?

Տարբերակ 2

I. (2) 60000Ն կշռով թրթուրավոր տրակտորը ունի երկու թրթուրների 1,5մ2
ընդհանուր հենման մակերես: Որոշեք տրակտորի ճնշումը գետնի վրա.

  1. 4 ՕՕՕՊա 2. 12 ՕՕՕՊա 3. 120 ՕՕՕՊա 4. 40 ՕՕՕՊա

p=F\S

F=60000Ն—–60000Ն/1․5մ2=40000Պա

S=1.5մ2

p=?

II. (2) Շշի մեջ, որը փակված է ծորակ ունեցող խցանով, գազ մղեցին և
ծորակը փակեցին: Նո՞ւյն ճնշմանը կենթարկվեն շշի հատակը և
պատերի տարբեր մասերը.

  1. գազի ճնշումը շշի ցանկացած տեղում նույնն է
  2. գազի ամենամեծ ճնշումը խցանի վրա է
  3. գազի ամենամեծ ճնշումը շշի հատակի վրա է

III. (2) Կտրող գործիքները սրում են այն բանի համար, որպեսզի ….
ճնշումը, քանի որ ինչքան …. հենման մակերեսը, այնքան …. ճնշումը.

  1. փոքրացնեն …. փոքր է …. փոքր է
  2. փոքրացնեն …. մեծ է ……փոքր է
  3. մեծացնեն…..փոքր է ……մեծ է
  4. մեծացնեն…..մեծ է ……մեծ է
  5. մեծացնեն…. մեծ է ……մեծ է

IV. (2) Մարմինը ո՞ր դիրքում է առաջացնում ավելի մեծ ճնշում (նկ. 29).

  1. առաջինում 2. երկրորդում 3. երրորդում

Տարբերակ 3

I. (1) Ի՞նչ միավորներով են չափում ճնշումը.

  1. 1 կգ/մ3, 1 գ/սմ3 2. 1Պա, 1ՄՊա, 1կՊա
    3 .1մ/վ, 1սմ/վ 4 . 1Ն, 1կՆ

II. (1) Բանաձևերում ճնշումը նշանակում են …. տառով, ուժը ….ով,
մակերեսը’…..ով.

  1. Տ …. F…. р 2. F …. Տ …. р З.р…. F ….S

III. (2) Շենքի պատերը կառուցում են լայն հիմքի վրա, որպեսզի ….
ճնշումը, քանի որ ինչքան …. մակերեսը, այնքան …. ճնշումը.

  1. փոքրացնեն …. փոքր է ․․․․ փոքր է
  2. փոքրացնեն …. մեծ է …. փոքր է
  3. մեծացնեն …. փոքր է …. մեծ է
  4. մեծացնեն…..մեծ է …. մեծ է
  5. փոքրացնեն …. մեծ է …. մեծ է

IV. (2) Ո՞ր դիրքում չորսուն կգործադրի ամենափոքր ճնշումը (տե ս. 28 ).

  1. առաջինում 2. երկորդում 3. երրորդում

V. (5) Հաշվեք մարզանավի 60մ2 մակերեսով առագաստի վրա ազդող
ուժը, եթե օդի ճնշումը 80Պա է.
1.19 200Ն 2. 13 500Ն 3. 480Ն 4. 4800Ն 5. 135Ն

F=pS

p=80Պա—-80Պա*60մ2=4800Ն

S=60մ2

F=?

Տարբերակ 4

I. (1) 14000Ն կշիռ ունեցող հաստոցը ունի 2մ2 հենման մակերես: Հաշվեք
հաստոցի ճնշումը հիմքի վրա.
1.7000 Պա 2. 28 ՕՕՕՊա 3. 700Պա 4. 280 Պա

S=F\p

F=14000Ն—–14000Ն/2մ2=7000Պա

p=2մ2

S=?

II. (1) Որպես ճնշման միավոր ընդունում են այն ճնշումը, որը գործադրում է.

  1. 1Ն ուժը 1մ2 վրա
  2. 1կգ զանգվածը 1մ2 վրա
  3. 1կգ զանգվածը 1սմ2 վրա
  4. 1Ն ուժը 1սմ2 վրա

III. (3) Եթե մարդու ոտքերի տակ ջրամբարի սառույցը կոտրվում է, ապա
մոտենալ չի կարելի: Նրան փրկելու համար պետք է նետել տախտակ կամ
երկար ձող: Հենվելով դրանց վրա’ նա կարող է դուրս գալ ջրից և անցնել
սառույցի վրայով: Տախտակին կամ ձողին հենվելը թույլ է տալիս …
ճնշումը, քանի որ այդ դեպքում հենման մակերեսը …. իսկ ճնշումը …

  1. փոքրացնել…. փոքր է …. փոքր է
  2. փոքրացնել…..մեծ է …… մեծ է
  3. մեծացնել…..փոքր է …. մեծ է
  4. մեծացնել…… մեծ է …… մեծ է
  5. փոքրացնել…. մեծ է …..փոքր է

IV. (2) Ո ր դիրքում է մարմինը առաջացնում նվազագույն
ճնշում (նկ.29).

  1. առաջինում 2. երկրորդում 3. երրորդում

V. (5) 0,96 կՆ կշիռ ունեցող արկղը ունի 0,2 մ2 հենման
մակերես: Հաշվեք արկղի ճնշումը հիմքի վրա.
1.19 200Պա 2. 13 500Պա 3. 4,80Պա 4. 4800Պա 5. 135 Պա

p=F\S

F=0,96կՆ—–0,96կՆ/0,2մ2=4,80Պա

S=0,2մ2

p=?

Posted in Ֆիզիկա 7

Ճնշման ուժ և ճնշում

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

Նկարագրված փորձում, երբ սեղանիկը երկրորդ դիրքում է (նկ․55բ) ավազի վրա սեղանիկի գործադրած ճնշման ուժի հարաբերությունը նրա և ավազի հպման մակերևույթի մակերեսին շատ ավելի մեծ է, քան առաջին դիրքում։ Ուստի հաճախ հպման փոխազդեցությունը բնութագրում են հենց այդ հարաբերությամբ, որն անվանում են Ճնշում։

2.Գրել ճնշումը   սահմանող  բանաձևը:

Ճնշումը բնութագրում է երկու հպվող մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մարմինների փոխազդեցությունը և հավասար է հպման մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի (ճնշման ուժ) հարաբերությանը մարմինների հպման մակերևությի մակերեսին։

p=F\S

3.Որո՞նք են ճնշման միավորները

Կիլոպասկալ (կՊա) մեգապասկալ (ՄՊա) միավորներով։

1 կՊա = 1000 Պա

1 ՄՊա =1000000 Պա

Posted in Ֆիզիկա 7

Լաբ.աշխ.Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրությունը

Աշխատանքի նպատակը.Փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ինչ հարաբերակցությամբ լծակը կմնա հավասարակշռության մեջ։

Անհրաժեշտ սարքեր. Լաբորատոր լծակ,ամրակալան, բեռների հավաքածու,չափաքանոն և ուժաչափ

Աշխատանքի ընթացք.

Ամրակալանից ամրացրեցի լաբորատոր լծակը այնպես,որ այն առանցքի շուրջը ազատ պտտվի։ Լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակի հավասարակշռեցի հորիզոնական դիրքով։Պտտման առանցքից որոշակի հեռավորության աջ բազուկից կախեցի երկու ծանրոց։Փորձերի միջոցով լծակի ձախ բազուկի վրա գտա այն տեղերը,որտեղից կախելով` A1 ծանրեց,B2 ծանրոց,G3 ծանրոց,լծակը գտնվեց հավասարակշռության մեջ։Չափեցի այդ տեղերի և պտտման առանցքների հեռավորությունը,այսինքն l1,l2 բազուկները։ Յուրաքանչյուր փորձի համար հաշվեցի ուժերի հարաբերությունը և ուժի բազուկների հարաբերությունների և արդյունքները գրանցեցի ներքևում։

A-փորձ

Մանեկները հավասարակշռելուց հետո l1-ծանրոցը այնքան տեղափոխեցի մինչև լծակը հավսարակշռվեց։

l1=0.1մ  

l2=0.2մ

F1=0.5Ն

F2=1Ն

Posted in Ֆիզիկա 7

Պարզ մեխանիզմներ:Լծակ:Լծակի կանոնը:Թեք հարթություն:Մեխանիզմի օգտակար գործողության գործակից:Ճախարակ:Մեխանիզմի Օ․Գ․Գ․

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները

Պարզ մեխանիզմներն են՝լծակ,ճախարակ,թեք հարթություն,ոլորան,պտուտակ և այլն։

2.Ի՞նչ է լծակը:

Լծակը սովորաբար մի ձող է,որը կարող է պտտվել անշարժ հենարանի (առանցքի) շուրջը։

3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:

Անշարժ ճախարակ, շարժական ճախարակ և բազմաճախարակ։

5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:

Բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ,ուստի այն կոչվում է անշարժ ճախարակ։

6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:

Բեռի շարժման ժամանակ շարժվում է նաև ճախարակը,ուստի այն կոչվում է շարժական ճախարակ։

7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Անշարժ ճախարակը օգտագործում ենք ծանր բեռների բարձրացնելու համար։

8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը:Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Երբ անհրաժեշտ է լինում փոխել ոչ միայն ուժի ուղղությունը, այլև ուժի մեջ շահում ստանալ, դա անում են շարժական ճախարակի միջոցով:

9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:

Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու նպատակով կիրառում են բազմաճախարակ։շարժական ճախարակներից յուրաքանչյուրը կրկնապատկում է քարշի ուժը, ապա այդպիսի բազմաճախարակն ընդհանուր առմամբ ուժի վեցակի շահում է տալիս։

10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:

11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար

Այն աշխատանքը, որը կատարվում է միայն ավտոմեքենան բարձացնելու համար, անվանում է օգտակար աշխատանք։

12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված

Մեխանիզմի օգտագործմամբ նպատակին հասնելու համար կատարված ամբողջ աշխատանքը կոչվում է լրիվ աշխատանք

13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից

Լրիվ աշխատանքը հավասար է օգտակար և լրացուցիչ աշխատանքների գումարին, ուստի օգտակար աշխատանքը միշտ փոքր է ծախսվածից.

14.՞Որ մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը ծախսված աշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից (կրճատ՝ ՕԳԳ)։

15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>

Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ,այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը։

16.Հնարավոր է արդյոք,որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից

Ոչ չի կարող