Posted in Կենսաբանություն, Uncategorized

Վիտամիններ հարցեր

  1. Վիտամինները ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում

Շատ կարևոր,քանի որ ամեն վիտամին կատարում է մի կարևոր գործողություն։Օրինակ վիտամին A-ն նհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար,իսկ եթե վիտամին A-ն պակաս է սահմանված չափից հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:

Վիտամին C-ն բարձրացնում է իմունային համակարգը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, խթանում էնդոկրին գեղձերի գործունեությունը, նպաստում է օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու արյունագոյացմանը:

Օմեգա 3-ը բարելավում է տեսողությունը, կարգավորում է խոլեստերինի մակարդակը, վերականգնում է մաշկի էլաստիկությունն ու մազերի բնական փայլը, բարելավում է հիշողությունը:

Եվ այլ կարևոր գործողություններ որոնք անում են վիտամինները

  1. Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ

վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:

B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի:

C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով:

D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):՛

  1. C և D վիտամինները ի՞նչ դեր են կատարում  մեր օրգանիզմում։

Վիտամին C-ն բարձրացնում է իմունային համակարգը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, խթանում էնդոկրին գեղձերի գործունեությունը, նպաստում է օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու արյունագոյացմանը:

D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը

Leave a comment