Posted in Հայոց լեզու

Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն- մաս 6

***

1. Սա առաջին եղեալ ի կանանցն Արտաշիսի` ծնանի նմա զԱրտաւազդ եւ զայլս բազումս:

Աշխարհաբար

Սա (Սաթենիկը) Արտաշեսի կանանց մեջ առաջինը դառնալով` (նրա համար) ծնում է Արտավազդին ուրիշ շատ զավակներ:

2. Ոմանք ասեն եւ ի ծնանելն զսա դիպեալ պատահարաց իմն. Զոր համարեցան կախարդել զսա կանանց զարմիցն Աժդահակայ. վասն որոյ զնոսա բազում չարչարեաց Արտաշէս: Եւ զայս նոյն երգիչքն յառասպելին ասեն այսպէս. եթէ

Վիշապազունք գողացան զմանուկն Արտավազդ

Եւ զդեւ փոխանակ եդին:

Աշխարհաբար

Ոմանք էլ ասում են, թե հենց սրա (Արտավազդի) ծնվելու ժամանակ մի պատահար է եղել, և կարծում են, թե Աժդահակի սերնդից կանայք նրան կախարդել են, որի պատճառով Արտաշեսը նրանց շատ չարչարեց: Այս նույն երգիչներն առասպելի մեջ այսպես են ասում…

Բառարան

վիշապազունք — վիշապազունները

զմանուկն Արտավազդ — մանուկ Արտավազդին

փոխանակ — այստեղ` փոխարեն

եդին — դրին

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա զսա, զնոսա, զմանուկն և զդեւ բառերը:

ըզսա,ըզնոսա,ըզմանուկն,ըզդև

Ինչ կարող է նշանակել վիշապազուն բառը(համեմատիր արքայազուն, իշխանազուն բառերի հետ):

վիշապազուն-Վիշապից սերված, վիշապի զարմ՝ սերունդ

Աշխարհաբար դարձրու առասպելից մեջբերված հատվածը:

Վիշապազունք գողացան զմանուկն Արտավազդ

Եւ զդեւ փոխանակ եդին:

Վիշապազունները գողացան մանուկ Արտավազդին

Եվ դև փոխարենը դրին։