Posted in Կենսաբանություն

Ցրված Սկլերոզ

Նյարդային հիվանդություններն ամենից դժվար բուժվող հիվանդություններն են, որոնք անձին հաճախ հաշմանդամ են դարձնում: Հիվանդության առաջացման պատճառները բազմազան են: Այժմ երկարակյացներն ավելի շատ են, քան նախկինում, իսկ սիրտ-անոթային և նյադային հիվանդություններն ավելի սրվում են հասակն առած մարդկանց մոտ: Երկրորդ պատճառը հասարակական բուռն կյանքն է, հաղորդակցությունը, որոնք ևս նպաստում են նյարդային վիճակին և հիվանդությունների առաջացմանը: Նյարդային և սիրտ-անոթային հիվանդությունները նկատվում են 30-ից բարձր տարիք ունեցողների, ավելի հաճախ`40-60 տարեկանների մոտ: Ըստ որում` տղամարդիկ հիմնականում հիվանդանում են 40-50 տարեկանում: Նրանք ավելի ծանր են տանում հիվանդությունը, սկսում են շուտ հոգնել, հիշողության հետ խնդիրներ ունենալ: Սիրտ-անոթային և նյադային հիվանդությունները Հայաստանում սրվում են հատկապես ապրիլ-մայիս ամիսներին:Սա ծանր, անբուժելի հիվանդություն է, ախտահարում է օրգանիզմը: Ցրված սկլերոզով հիվանդանում են երիտասարդները. նախանշաններն ի հայտ են գալիս մինչև 30 տարեկանը: Ցրված սկլերոզի նախանշանները «մարած են», հնարավոր է` հիվանդը մի քիչ թերանա քայլելիս, շարժումներ անելիս և այլն: Հիմնականում նախանշանները անհատական են` ամեն մարդու մոտ տարբեր: Այս հիվանդությունը կապ չունի սկլերոզի հետ, բոլորովին ուրիշ վիրուսային հիվանդություն է, կապ չունի նաև մտքի աշխատանքի, հիշողության հետ: Վարկած կա, որ ցրված սկլերոզը վիրուսային ինֆեկցիա է: Նյարդաբանն ասում է, որ անպայման պետք է դիմել մասնագետի: Այսօր ցրված սկլերոզի բուժման նոր ու թանկ մեթոդներ կան, բայց դրանք ոչ թե լրիվ բուժում են հիվանդին, այլ թեթևացնում նրա վիճակը: Հայաստանում ցրված սկլերոզը բուժում են պուլսթերապիայով, հիվանդը տարին մեկ-երկու անգամ բարձր չափաքանակով դեղեր է ընդունում, որ հիվանդության աճը դադարի: Ցրված սկլերոզը ժառանգաբար չի փոխանցվում: Մյուս տարածված հիվանդությունը արյան ճնշման բարձրացումն է, որը պետք է բուժել անընդհատ դեղորայք օգտագործելով:

Leave a comment