Posted in Աշխարհագրություն

Ֆրանսիա

ֆրանսիա
  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ լավ աշխարհագրական դիրք։Ֆրանսիան համարվում է <<Եվրոպայի սիրտը>>,քանի որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում։Նա ունի շատ լավ և զարգացած հարևաններ,այնտեղով է անցնում կարևորագույն ճանապարհները դեպի,Կա նաև ծովային ճանապարհ,որը շատ կարևոր է սնունդ արտահանելու և զբոսաշրջիկության համար։

  1. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Զարգացման կարևորագույն նախադրյալն է,կլիման,քանի որ ինչ,որ չափով կախված է կլիմայից բերքի լավ բերրիությունը,Խելացի քաղաքականություն վարելը,քանի որ Ֆրանսիան այնպես է անում,որ բոլորը իրեն հարգեն և այնպես է անում,որ ունենա բոլորի հետ բարեդրացիական հարաբերություններ։Նաև ունի շատ նյութերով լի ընդերք և հենց դա է հիմնական նախադրյալներից մեկը,որը օգնում է Ֆրանսիային բարգավաճելու հարցում։Բայց ինձ համար ամենակարևոր ճյուղը և նախադրյալ դա զբոսաշրջիկությունը։Ֆրանսիա տարեկան գալիս է 75 մլն զբոսաշրջիկ և Ֆրանսիան դրանից ստանում է 30 մլրդ եվրո։Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Էֆելյան աշտարակի համար։

  1. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում,քանի որ Ֆրանսիան արտադրում է մեքենաներ,զենքեր,ինքնաթիռներ և այլն,բայց այդ ամենը անում է շատ բարձր որակի։Այնտեղ են նաև աշխարհի ամենաոճային խանութները,որով Ֆրանսիան թելադրում է ամբողջ աշխարհին ժամանակակից օճը։Ֆրանսիայում է գտնվում մի շարք հզոր համալսարաններ,որը մարդկանց օգնում է կրթվելու հարցում։Այնքան շատ է արտադրում սնունդ,որ արտահանում է ամբողջ աշխարհով մեկ և դրանով մենք հասկանում ենք Ֆրանսիայի լավ աշխարհագրական դիրքը և մարդկանց աշխատասիրության չափը։Ֆրանսիայում է նաև աշխարհի լավագույն առողջարանները։

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։

Կան մարդիկ ովքեր գալիս են երկիրը բացահայտելու գտնելու գեղեցիկ վայրերը այցելել օրինակ Էֆելյան աշտարակ,Լուվրի թանգարան,բնական պատմության ազգային թանգարան և այլն և հենց այդ շինություններ են ռեսուրսները։Կան նաև մարդիկ ովքեր գնում են Ֆրանսիա ուղղակի Օվկիանոսում լողալու և հանգիստը անցկացնելու Օվկիանոսի ափին և հենց Օվկիանոսն է համարվում ռեսուրս։Ռեսուրս է օրինակ այնտեղի բազմազան և աշխարահռչակ խանութները,որը ունենում է բազմաթիվ զբոսաշրջիկ այցելուներ։

Posted in Պատմություն

Ինչ է կատարվում աշխարհում I 2 անհատական նախագիծ

1 րոպեն ժամանակի շատ փոքր հատված է, ինչ-որ արժեքավոր բան անելու համար:

Ինչպես հայտնի է օրը բաղկացած է 1440 րոպեից, իսկ տարին 525600 րոպեից: Եվ եթե այս ամենին ավելացնենք նաև ամբողջ մարդկությանը, կպարզվի, որ շատ ու շատ բաներ են տեղի ունենում աշխարհում 1 րոպեի ընթացքում և այն զարմանալի կերպով լեցուն է կյանքով:

Ահա մի քանի հետաքրքրաշարժ փաստ, թե ի՞նչ է տեղի ունենում աշխարհում 1 րոպեի, կամ 60 վայրկյանի ընթացքում:

Փաստեր մարդու մասին303cf152c5c41889d6e3bba8d3733fc0

  • 258 երեխա ծնվում է ամբողջ աշխարհում:
  • 72 սրտի զարկ:
  • 113 երեխա ծնվում է աղքատության մեջ:
  • 15 երեխա ծնվում է իծնե թերություններով:
  • 107 մարդ մահանում է, որոնցից 2-ը ավտովթարներում:
  • 300 միլիոն բջիջ մեր օրգանիզմից մահանում են:
  • 10 միլիոն ծխախոտ է ծխվում, 7 մարդ մահանում է ծխելուց:
  • 15000 դոլար է վաստակում Բիլ Գեյթսը՝ աշխարհի ամենահարուստ մարդը:
  • 116 մարդ ամուսնանում է:
  • 144 մարդ նոր բնակարան է տեղափոխվում:
  • 9 նոր դեպք է գրանցվում ՁԻԱՀ-ի:
  • 34 մարդու մոտ քաղցկեղ է ախտորոշվում:

Փաստեր աշխարհի մասինSONY DSC

  • 360 անգամ կայծակ է հարվածում:
  • 5 երկրաշարժ է գրանցվում ամբողջ աշխարհում:
  • 2 468 177 կգ աղբ է հավաքվում:
  • 6 206 232 կգ ածխաթթու գազ է բաց թողնվում մթնոլորտ, որպես հանածո վառելանյութի այրման կողմնակի արտադրանք:
  • 58 ինքնաթիռ վեր է բարձրանում ամբողջ աշխարհում:

Ինտերնետ վիճակագրություն

  • 2 000 000 որոնողական հարցում Google-ում:
  • 72 ժամ տեսանյութ է հրապարակվում Youtube-ում:
  • 571 նոր կայք է հայտնվում:
  • 204 000 000 հաղորդագրություն է ուղարկվում էլ. փոստով:
  • 278 000 թվիթ է հրապարակվում Twitter-ում:
  • 1 400 000 րոպե է ծախսվում Skype-ում բարեկամների և ընկերների հետ զրույցներում:
  • 243 000 լուսանկար է հրապարակվում Facebook-ում:
Posted in Կենսաբանություն

Ռեֆլեքս և ռեֆլեքսային աղեղ

Ռեֆլեքս և ռեֆլեքսային աղեղ

Ռեֆլեքսն օրգանիզմի պատասխան ռեակցիան է միջավայրից ստացվող գրգիռներին, որն իրականանում է նյարդային համակարգի մասնակցությամբ:

Ռեֆլեքսի կառուցվածքային հիմքը ռեֆլեքսային աղեղն է։ Դա այն ուղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։ 

Նյարդային համակարգի գործունեությունն իրականացվում է ռեֆլեքսների միջոցով:

ասդասդասդ.jpg

Ռեֆլեքսն իրականանում է ռեֆլեքսային աղեղի միջոցով, որի կազմի մեջ մտնում են հետևյալ օղակները՝

  • Արտաքին կամ ներքին ազդակներն ընդունող ընկալիչներ,
  • Զգայական նեյրոն, որը գրգիռը հաղորդում է հաջորդ օղակին
  • Միջանկյալ նեյրոններ, որոնք առաջացնում են նյարդային կենտրոն և վերլուծում ստացված ազդակները,
  • Շարժողական նեյրոն, որն ապահովում է նյարդային պատասխան ազդակների հաղորդումը ծայրամասային օրգաններին ու հյուսվածքներին,
  • Գործարկող օրգան (մկան, գեղձ), որն իրականացնում է համապատասխան ռեֆլեքսի գործունեությունը։

Ռեֆլեքսները լինում են բարդ և պարզ:

Պարզ ռեֆլեքսի դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է երկու նեյրոնից (զգայական և շարժական), իսկ բարդի ժամանակ այն բազմանեյրոն է  (զգայական, ներդիր, շարժողական): Պարզ ռեֆլեքսներից են՝ հազի, արմնկային, ծնկային, աքիլեսյան, փռշտալու և այլ ռեֆլեքսները, իսկ բարդ ռեֆլեքսներից են քայլելու, վազելու և վեգետատիվ ֆունկցիաներն իրականացնող ռեֆլեքսներն:

Screenshot_2.png

Ռեֆլեքսները լինում են պայմանական և ոչ պայմանական:

Ոչ պայմանական ռեֆլեքսները բնածին են, ժառանգվում են ծնողներից և պահպանվում ողջ կյանքի ընթացքում:

Ոչ պայմանական են  սննդային, պաշտպանական, կողմնորոշման, սեռական ռեֆլեքսները: 

Սննդային ռեֆլեքսներնի հայտ են գալիս ծնվելուց անմիջապես հետո: Օրինակ նորածնի շուրթերը մոր կրծքին հպվելիս առաջանում է ծծելու ռեֆլեքս: Սննդային ռեֆլեքսներ են նաև մարսողական հյութերի արտազատումը, ինչպես նաև ծծելու, ծամելու, կլլմանը մասնակցող մկանների, մարսողական ուղու պարբերական կծկումները:

Պաշտպանական են այն ռեֆլեքսները,որոնք օրգանիզմը պաշտպանում են վնասակար գործոններից:Օրինակ,ձեռքի հետ քաշելն այրող առարկային հպվելիս, աչքի թարթումը,շնչառության հաճախացումը,հազը,փռշտոցը, վտանգից փախչելը  և այլն:

Կողմնորոշման ռեֆլեքսներն առաջանում են շրջապատող միջավայրի անակնկալ փոփոխություններից  ,որի դեպքում դիտվում է ամբողջ օրգանիզմի ակտիվացում`մարդը լարում է ուշադրությունը,լսողությունը,փոխվում են շնչառությունը,սրտի կծկումների հաճախությունը և այլն:

Սեռական ռեֆլեքսներն առաջանում են սեռական հասունացման ժամանակ և կապված են օրգանիզմի բազմացման հետ:

Կյանքի ընթացքում առաջանում են բազմաթիվ նոր ռեֆլեքսներ, որոնք կոչվում են պայմանական ռեֆլեքսներ:

Posted in Գրականություն 8

Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն- մաս 5

***

Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,

Տեղայր մարգարիտ ի հարսնութեանն Սաթինկանն:

Կարդա այսպես.

փեսայութեանն — փեսայությանն հարսնութեանն — հարսնությանն

Նկատեցիր, որ եա — ն կարդացվում է յա (հիշիր նաև սեաւ, հանեալ, անցեալ, ձգեալ բառաձևերը):

Բառարան

Տեղ — տեղում, անձրև

Տեղ ոսկի — ոսկի անձրև

տեղայր –տեղում էր

ի փեսայութեանն Արտաշիսի — Արտաշեսի փեսայության ժամանակ

ի հարսնութեանն Սաթինկանն — Սաթենիկի հարսնության ժամանակ

Հարցեր և առաջադրանքներ

Մեկ նախադասությամբ գրավոր փոխադրիր հատվածի բովանդակությունը: Ինչքան հնարավոր է` համառոտիր այդ նախադասությունը:

Արտաշեսի փեսայության ժամանակ՝ ոսկի էր տեղում, իսկ Սաթենիկի գլխին՝ մարգարիտ էր տեղում

Քեզ որ հեքիաթից է ծանոթ «ոսկի անձրև» արտահայտությունը:

Տիկին Բուքը

Խորենացին սա բացատրում է այսպես (հատվածն աշխարհաբար դարձրու).

Քանզի սովորութիւն իսկ էր թագաւորացն մերոց, փեսայութեամբ ի դուռն տաճարին հասանել` դահեկանս ճապաղել իբրեւ զհիւպատեանն Հռոմայեցւոց. սապէս եւ թագուհեացն յառագաստին` մարգարիտ:

Քանզի մեր թագավորների սովորությունն էր, մեր թագավորները սովորություն ունեին փեսայությամբ տաճարի(այստեղ` պալատի) դռանը հասնելու ժամանակ դահեկաններ շաղ տալ  հռոմեացիների հյուպատոսների նման  նույնպես և թագուհիների առագաստի սենյակում ՝ մարգարիտ

Բառարան

սովորութիւն էր թագաւորացն մերոց — մեր թագավորների սովորությունն էր, մեր թագավորները սովորություն ունեին

ի դուռն տաճարին հասանել — տաճարի(այստեղ` պալատի) դռանը հասնելու ժամանակ

դահեկանս ճապաղել –դահեկաններ շաղ տալ(դահեկան — հռոմեական ոսկե դրամ)

իբրեւ զհիւպատեանն Հռոմայեցւոց — հռոմեացիների հյուպատոսների նման

սապէս եւ թագուհեացն — նույնպես և թագուհիների

 յառագաստին — այստեղառագաստի սենյակում

Գրավոր պատմիր Արտաշեսի և Սաթենիկի մասին:

Արտաշեսը շատ քաջ,հարուստ,ազնիվ մարդ է,իսկ Սաթենիկը շատ գեղեցիկ,նույնպես հարուստ և մարդամոտ մարդ է։

Posted in Գրականություն 8

Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն-մաս 4

***

Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,

Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,

Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,

Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,

Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Կարդա այսպես.

սեաւն — սյավն

հանեալ — հանյալ

ձգեալ — ձգյալ

զարծուի — արծվի

ցաւեցոյց — ցավեցույց

 զմեջք — ըզմեջք

 իւր — յուր

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում ու — ն ձայնավորից առաջ:

Բառարան

արի արքայն Արտաշէս — Արտաշես արի արքան, արի Արտաշես արքան

ի սեաւն գեղեցիկ — գեղեցիկ սևը (սև ձին)

հանեալ — հանելով, հանած, հանել(է)

ձգեալ — գցել

զարծուի սրաթեւ — սրաթև արծիվ

ընկեց — գցեց

ի մէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

զմէջք օրիորդին ալանաց — ալանաց օրիորդի մեջքը

հասուցանելով — հասցնելով

ի բանակն իւր — իր բանակը

Հարցեր և առաջադրանքներ

Անցեալ բառը ինքդ բացատրիր:

Անցեալ-Անցյալ-Անցած ժամանակներ՝ իրադարձություններ՝ դեպքեր

Ի՞նչ բառով է արտահայտված արի բառի իմաստը նախորդ հատվածներում:

քաջ

Դո՛ւրս գրիր պատկերավոր բառակապակցությունները:

արի արքայն Արտաշէս

Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց

Ոսկէօղ շիկափոկ պարանն բառակապակցությունը Խորենացին բացատրում է այսպես (հատվածն ուսուցչի օգնությամբ փոխադրիր).

Քանզի պատուեալ է առ Ալանս մորթ կարմիր` լայքա շատ եւ ոսկի բազում տուեալ ի վարձանս` առնու զտիկին օրիորդն Սաթինիկ: Այս է ոսկէօղ շիկափոկ պարանն:

Քանզի պատվել է առ Ալանս մորթ կարմիր՝ լայքա շատ և ոսկի բազում տվել ի վարձանս՝ առնի տիկին օրիորդն Սաթենիկ։Այս ոսկեպետ շիկափոկ պարանն։

Գտիր կրկնվող բառերն ու բառակապակցությունները և փորձիր բացատրել դրանց գործածությունը:

ԵՎ-շաղկապ

Ըստ այս հատվածի պատմիր Արտաշես արքայի մասին:

Արտաշեսը ըստ այս հատվածի շատ քաջ էր,քանի որ ոչ բոլորը կառևանգեին Ալանների արքայի դստերը։

Բարձրաձայն կարդա ստեղծագործությունն այնպես, որ երևա`

ա) Արտաշեսի արարքն հերոսական է.

կարդացի

բ) գեղեցիկ, սովորական արաք է.

կարդացի

գ) վատ արարք է:

կարդացի