Posted in Պատմություն

Հարցեր

Երիտ-թուրքեր— Թուրքական բուրժուազիայի ազգայնական շարժման ներկայացուցիչներ։1889թ ստեծվել են <<Միություն և առաջադիմություն>> կուսակցությունը։Իրենց շուրջ համախմբել են հայկական,արաբական,հրեական,հունական ընդդիմադիր ուժերը և 1908թ կատարել պետական հեղաշրջում։Հռչակել են ժողովրդավարական ազատություններ,սակայն շուտով հրաժարվել դրանցից՝ ներկայանալով իբրև ազգայնամոլներ։Երազում էին ստեղծել պանթուրքական (համաթուրքական) տերություն՝Բոսֆորից մինչև Միջին Ասիա։Այդ ճանապարհին կանգնած բոլոր ազգերը ենթակա էին ոչնչացման,առաջին հերթին՝ հայությունը։Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքական կառավարությունն իրագործեց Հայոց մեծ եղեռնը։

Երկմիասնական տերություն—Տերություն,որտեղ ապրող բազմաթիվ ազգերից տիրապետող են երկուսը։Նրանց միջև կնքվում է դաշինք՝իշխանություն հստակ բաժանումով։Ասվածի լավագույն օրինակը 1867թ ձևավորված Ավստո-Հունգարիան էր։

Թանզիմաթ—Ծագում է արաբերեն <<բարենորոգում>> բառից։Օսմանյան կայսրության այս բարենորոգումներին ընդգրկում էին 1839-1870-ական թթ․։Դրանք ձեռնարկեցին եվրոպական կրթության ստացած և լուսավորական գաղափարներով տոգորված որոշ պետական գործիչներ։Նպատակն էր տերության բոլոր ազգերին տալ իրավահավասարություն,անձի,գույքի անձեռնամխելիություն,խղձի(կրոն) ազատություն,հավասար հարկեր։Այդ ճանապարհով բարենորոգիչները հույս ունեին կանգնեցնելու տերության անկումը։Սակայն պահպանողականների ճնշման ներքո այս փորձերը ձախողվեցին։

Թորի—Քաղաքական կուսակցություն Անգլիայում,որն առաջացել է XVII դ․ վերջին։XIX դ․ երկրորդ կեսին ստացավ <<Պահպանողական>> անունը։

Ժողովրդավարություն (դեմոկրատիա)—Ծագում է հունարեն<<ժողովուրդ>> և <<իշխանություն>> բառերից։Կառավարման մի համակարգ,որտեղ գերագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին։Ժողովրդավաության հիմքը իրավահավասար քաղաքացիներն են։Օգտվում են համընդհանուր ընտրական իրավունքից,ունեն անձի և սեփականության անձեռնամխելիություն,խոսքի,խղձի (կրոնի) ազատություն։Այս ամենն ամրագրված է երկրի հիմնական օրենքով՝սահմանադրությամբ։Ժողովուրդն իր իշխանությունն իրագործում է ընտովի խորհրդարանի և կառավարության միջոցով։

Իշխանության տարանջատման սկզբունք—Մշակել է անգլիացի լուսավորման Ջ․Լոկը զարգացրել է ֆրանսիացի Մոնտեքսյոն։Համաձայն դրա՝արդյունավետ գործառելու համար պետական իշխանությունը պետք է տարանջատվի երեք ճյուղի։Օրենսդրական,որը պետք է ներկայացնի ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը։Այն պետք է օրենքներ մշակի՝պարտադիր բոլոր քաղաքացիների համար։Գործադիր,որը կոչված է ի կատարածելու օրենքները և կառավարելու երկիրը։Այս նպատակով ստեղծվում է կառավարություն։Դատական,որը կոչված է հետևելու օրենքների ճշգրիտ կատարմանը և օրինականության պահպանմանը։

Լուսավորական շարժում—Գաղափարական,կրթական և քաղաքական շարժում,որ ծավալվեց Եվրոպայում XVII-XVIII դդ․։Նպատակն էր հաղթահարել միջնադարյան ավանդական պատկերացումները մի նոր համակարգ՝կառուցված բանական արժեքների վրա։Շարժումն սկսվել է Անգլիայում,բայց իր գագաթնակետին է հասել շնորհիվ ֆրանսիական լուսավորականների։Նրա գաղափարները կենսական են առ այսօր։

Լուսավորյալ միապետ— Միապետների այս տեսակը պատմական ասպարեզ է իջել XVII-XVIII դդ՝Ֆրանսիայում,Ռուսաստանում,Պրուսիայում,Ավստրիայում։Լուսավորական գաղափարների ոգով կատարել են բազմաթիվ բարենորոգումներ։Ձգտում էին հին ավատատիրական կարգերը հաշտեցնելու արդյունաբերական զարգացման հետ,որն անհնար էր, և XVIII դ․վերջերին լուսավորյալ միապետները հեռացան պատմական ասպարեզից։

Խաղաղության կողմակիցների միջազգային շարժում—Այլ խոսքով՝պացիֆիստական շարժում։Բառը ծագում է լատիներեն <<խաղաղություն>> բառից։Նրա մասնակիցները համոզված են,որ խաղաղությունն այլընտրանք չունի,բոլոր հակամարտությունները կարելի է լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Խղճի ազատություն—Մարդու իրավունքը դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու որևէ մեկը։

Կայսերապաշտություն (իմպերալիզ)—Գաղափախոսություն և քաղաքականություն,հատկանշական է արդյունաբերական հասարակություններին։Հումքի, էժան աշխատուժի համար զարգացած երկրներն սկսում են ծավալվել և նոր տարածքներ գրավել կամ ազդեցություն գոտիներ ձեռք բերել ինչպես Եվրոպայում,այնպես էլ աշխարհի բոլոր ծագերում՝Ասիա,Աֆրիկա,Ամերիկա։Գործընթացն ավելի է ծավալվեց XIX դ․ երկրորդ կեսին։Այս նպատակով օգտագործվում էին ամենատարբեր միջոցներ՝ռազմական ուժ,դիվանագիտություն,տնտեսական ճնշում և այլն։

Կանցլեր—Գերմաներեն <<դիվանապետ>>,<<քարտուղար>> բառերից։Նախապես համարվում էր գերմանական <<մասնավորապես՝ Պրուսիայի>> արքաների գրասենյակի ղեկավար։Նա կազմում էր արքայական հրամանները և հետևում դրանց կատարմանը։Հետագայում սկսեց կատարել վարչապետի գործառույթները՝ղեկավարում էր գործադիր իշխանության բոլոր օղակները։Կանցլերի դերն առավել կարևորվեց միացյալ Գերմանիայում։Օ․Բիսմարկը հայտնի է որպես Գերմանիայի ամենաականավոր կանցլերներից մեկը։

Կապիտալ—Ունեցվածքը,որը ներդնելով արտադրության մեջ՝ձեռներեցը նոր շահույթ է ստանում։Ժամանակի ընթացքում կապիտալը դառնում է սեփականության հիմնական ձևը և կազմում կապիտալիստական հասարակության հիմքը։

Կոմունիզմ (համանավարություն)— Ուտոպիական տեսություն,որը ծագում է լատիներեն <<ընդհանուր>> բառից։Համաձայն դրա գաղափարախոսների (Կ․Մարքս,Ֆ․էնգելս,Վ․Լենին)՝ հեղափոխության միջոցով ստեղծված բանվորների պետությունը պետք է վերացնի մասնավոր սեփականությունը և ստեղծի համապետական սեփականություն։Ամեն ոչ,անկախ իր աշխատանքից,պետք է օգտվի բոլոր բարիքներից։Կոմունիզմի զարգացած շրջափուլում պետությունը,կատարելով իր դերը,պետք է վերանա։

Կուսակցություն— Համախոհ մարդկանց քաղաքական կազմակերպություն,որի խնդիրը հասարակության բարենորոգումն է՝ըստ իր որդեգրած գաղափարների և գործողության ծրագրերի։Այդ նպատակով կուսակցությունները ձգտում են հասնելու իշխանության՝իրենց ծրագրերը իրականացնելու համար։

Leave a comment