Posted in Երկրաչափություն 8

Առաջադրանքներ․ սեղան, ուղղանկյուն (դաս 10) (Դասարանական աշխատանք)

277․

6. Ուղղանկյան անկյունագծերը հավասար են՝ BD=AC

taisnstūris 3.JPG

Այսինքն,եթե գումարը 23 է,ապա 23-ը պետք է բաժանենք երկու հավասար մասերի։

23/2=11․5

278.

279.

280.

282․

90,քանի որ Զուգահեռագծի անկյունների գումարը հավասար է 360°։

283․

Posted in Հասարակագիտություն

Խմբեր,շերտեր,համայնքներ

Հասարակական խմբերի տեսակները

Կա երեք հասարակական խումբ Հարուստների,միջին մարդիկ և աղքատներ


Սոցիալական շերտեր

Ամեն մարդ այս կյանքում պետք է զբաղվի մեկ գործով և սոցիալական շերտերն են որսորդությունը, գյուղատնտեսությունը, հավաքչությունը։Օրինակ բերեմ,որպեսզի ավելի հասկանալի լինի։ Օրինակ եթե գյուղացին չաճեցնի կարտոֆիլ հարուստ մարդը երբեք կարտոֆիլ չի համտեսի։


Համայնքներ

Բոլոր վայրերում կան համայնքներում։Նաև կան համայնքների Երևանում։ Համայնքներում ապրում են մարդիկ և ավարում։Ինձ ամենահարազատ համայնքը դա Արաբկիր վարչական շրջանն է,քանի որ ապրում եմ այնտեղ։


Ինչով է պայմանավորված հասարակական խմբերի ձևավորումը

Մեր կյանքում ամեն մարդ պետք է անի մի գործ և չեն կարող բոլորը լինել բիզնեսմեն և հենց դրա համաը ձևավորվել են խմբեր


Ինչպե՞ս են համայնքի անդամները լուծում կարևոր խնդիրները

Համայնքի անդամները հարցը փորձում են լուծել պետության հովանու ներքո։Երբ պետությունը իր հովանավորությունը տալիս է մարդկանց խնդիրը կարճ ժամկետում լուծվում է։

Posted in Պատմություն

Հոկտեմբերի 15-20-ը, 8-րդ դասարան, առաջադրանք 1

Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը

Հայաստանը 19-րդ դարի սկզբին բաժանվել էր երեք մասերի։Արևելյան Հայաստանը ընկնում էր պարսկական տերության տակ,Արևելյան Հայաստանը Օսմանյան կայսրության տակ,իսկ Լոռին փամբակը,Շամշադինը Արևելավրացական թագավորության տարածքում։Արևելյան Հայաստանի հիմնական խոշոր խանություններն էին Նախիջևանը,Երևանը,Ղարաբաղը և Գանձակը։Բայց ամենահզոր և ամենաազդեցիկ խանը դա Երևանի խանն էր Սարդարը։Երևանը խանությունը բաժանված էր 15 մահալի նույն ինքը գավառի։Երևանի քաղաքապետը դա Քալանթարն էր։Երևանը հաճախ նաև կառավարում էին հայ Մելիք-Աղամալյանները։Ղարաբաղի խանության կենտրոնը հինավուրց Շուշին էր։Այնտեղի մարդկանց մեծ մասը հայեր էին և բոլորը փորձում էին պահել մեր հինավուրց ավանդույթները։19-րդ դարի սկզբին Ռուսաստանը սկսեց իր վաղեմի ծրագիրը,որում նա ցանկանում էր գրավել Անդրկովկասյան տարածաշրջան այդ թվում Արևելյան Հայաստանը։Ռուսաստանը նաև օգտվում էր մեր ազատագրման ցանկությունից։1801 թվականին Արևելավրացական թագավորությունը մտավ Ռուսաստանի կազմի մեջ։Ռուսաստանը առանց կռվի վերցրեց նաև Լոռի,Փամբակ,Շամշադին,Իջևան գավառները։ԵՒ այդպես սկսեց Ռուսաստանի շարժումը դեպի իր վաղեմի ծրագիրը։


1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները

Համոզվելով,որ առանց կռվի Ռուսաստանը չէր կարող գրավել Անդրկովկասի մնացած մասը նա պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ։ Ռուսները նույն թվականին այսինքն 1804 թվականի մայիսին գրավեցին Գանձակը,իսկ դրանից հետո պարսիկների ամենահզոր հենակետը Երեւանի բերդը։Սակայն գրավելուց հետո դիմադրության և նահանջեցին դեպի Վրաստան։1805 թվականին ռուսական զորքը սկսեց գործել Շիրակի գավառում և գրավեց Շիրակը։ Ղարաբաղի խանը հասկացավ,որ անհնար է դիմադրել Ռուսական զորքին,առանց կռվի Ղարաբաղը հանձնեց Ռուսաստանին։Ռուսական հզոր զորքը 1808 թվականի Սեպտեմբերին երկրորդ անգամ արշավեց Երևան,բայց չկարողացավ գրավել պարսիկների փայլուն դիմադրության շնորհիվ։1812 թվականի Նապոլեոնը արշավեց Ռուսաստան։Դրանից օգտվեցին պարսիկները և սկսեցին արշավանքը դեպի Ռուսաստան։ Ռուսաստանը նախ ջախջախեց Նապոլեոնի զորքին, և միայն դրանից հետո Արցախում,Մեղրիում և այլ վայրերում տեղի ունեցած մարտերը հաջողություն բերեցին Ռուսաստանին։ Այսպիսով Ռուսաստանը Երևան արշավանքի ժամանակ ջախջախեց գահաժառանգ Աբաս-Միրզանի զորքին։


Գյուլիստանի պայմանագիրը

Այսպիսով Պարսիկները հարկադրված գնացին Արցախի Գյուլիստան գյուղ և 1813 թվականի հոկտեմբերի 12-ին կնքեցին հաշտության պայմանագիր։ԵՒ հենց այդ պայմանագիրը կոչվեց Գյուլիստանի պայմանագիր։Այս պայմանագրով Պարսկաստանը պետք է հրաժարվի Արևելյան Վրաստանից, Գանձակից,Շիրակից,Լոռուց,Շամշադինից,Զանգեզուրից,Արևելյան Անդրկովկասից։Արևելյան Հայաստանի զգալի մասը անցավ Ռուսաստանի տիրապետության տակ,բայց Երեւանի և Նախիջևանի խանությունները մնացին Պարսկաստանի կազմում։