Posted in Հայոց լեզու

Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։

Continue reading “Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան”
Posted in Պատմություն, Uncategorized

Հայ,որը ստեղծել է զինտեխնիկա VAHAN (4-րդ փուլ)

Վահան Մանասյան․ երիտասարդ ինժեներ, որ շարժել է սովետական իշխանության հետաքրքրությունը

Ինժեներ, գյուտարար Վահան Սահակի Մանասյանը ծնվել է 1928թ., Հունաստանի Կավալա քաղաքում։ 1933-ին նրա ընտանիքը հայրենադարձել եւ բնակություն է հաստատել Երեւանում։ 8 տարեկանում Վահանը կորցրել է մորը, 14 տարեկանում՝ հորը։ 14 տարեկանում նա ընդունվել է աշխատանքի՝ որպես խառատի աշակերտ։ 19 տարեկանում՝ 1947թ., պատրաստել է 9 մմ անձայն ատրճանակ՝ առանց խլացուցիչի, իսկ արդեն երկու տարի անց՝ 1949-ին, նախագծել է դրա կատարելագործված տարբերակը, արդեն 7.65 մմ ոստիկանական «Վալտեր» տիպի ատրճանակի փամփուշտով կրակելու համար: 1950-ին Վահանը զորակոչվել է բանակ, մեկ տարի ծառայելուց եւ իր գիտելիքներով աչքի ընկնելուց հետո տեղափոխվել է Մինսկ՝ տեխնիկական զորամաս, որտեղ ծառայել է երեք տարի։

Continue reading “Հայ,որը ստեղծել է զինտեխնիկա VAHAN (4-րդ փուլ)”