Posted in Պատմություն

Հարցեր․ Կրկնողություն

1-Ընտրած մարտավարությունը միայն մեկն է։Հայ մարդկանց զինել հետագա ապստամբության համար։

Մշո Ս Առաքելոց վանքի կռիվը

ընթացքը-1901 թվականի նոյեմբերի 3-ին Զորավար Անդրանիկը իր 37 հայդուկային և 20 զինված գյուղացիների հետ մտան Մշո Ս․առաքելով վանք և իրենց համար սարքեցին ինքնապաշտպանական ամրոց։Ակնհայտ է,որ թուրքական զորքը ավելի շատ և բացի դրանից Անդրանիկի զորքի զենքերը վերջանում էին,բայց Անդրանիկը,իր հայդուկային շարժման մասնակիցների հետ պաշտպանում է Մշո Ս․Առաքելոց վանքը։

Ավարտ

Բայց երբ Անդրանիկը հասկացավ,որ զենքերը վերջանում էին,նրանք դիմեցին մի հնարամիտ քայլի։Քանի որ այնտեղ տեղացել էր ձյուն նրանցից բոլորը հագան սպիտակ սավան և դրանով փաթատված դուրս եկան շրջափակումից։

1904 թ․ Սասունի ապստամբությունը

ընթացքը-Անդրանիկի գլխավորությամբ ստեղծվում է ինքնապաշտպանության ղեկավար մարմին։1904 թվականին թուրքական 10 հազարանոց զորքը սկսում է իր առաջխաղացումը։Ապրիլի 1-ին թուրքական զորքը գրոհում է երկու կողմերից հարավային և հյուսիսային կողմերից։Թուրքական զորքը առաջարկում է վայր դնել զենքերը,բայց Անդրանիկը և Հրայրը կհամաձայնվեին եթե նրանք կատարած լինեին իրենց մայիսյան բարենորոգումները։Թշնամին նորից սկսում է հարձակում և դրա պատճառով մահանում է Հրայրը։Հրայրին իր մարտական ընկերները թաղում են Գելուգազան գյուղում Աղբյուր Սերոբի կողքին,բայց Ապրիլի 22-ին թուրքերը կարողանում են նաև գրավել Գելուգազան ապստամբության համար կարևոր գյուղը։

Ավարտը-1904-թվականի Սասունի ապստամբությունը ավարտվում է հայերի պարտությամբ փոխարենը սուլթանը հրաժարվում է Սասունի հայերին բնաջնջելու ծրագրից։

Իմ կարծիքով Դժոխք Հրայրի մահը բանակին կոտրեց և դրա համար այս անգամ հայերը պարտվեցին թուրքերին։

2-Հայդուկային պայքարը շատ կարևոր էր հետագա ընթացքի համար,քանի որ հայդուկները նախ մեծ ոգևորություն էին առաջացնում իրենց հայրենակիցների նկատմամբ և երկրորդ նրանք մահապարտներ էին։Այսինքն իրենց կյանքը կտամ 1 սմ հողի համար։Ցավոք արդի ժամանակաշրջանում չեն գնահատում այդ ամենը։

3-Ցարիզմի ժամանակաշրջանում հայերի համար շատ բարդ ժամանակներ էր,քանի որ այդ ժամանակաշրջանւոմ եղավ Մեծ եղեռնը։Ցարիզմի ժամանակ հայ խելացի գործիչներին ռուսները չէին տալիս ինչ որ առավելություն,չէին թողնում,որ գրագետ հայ գործիչները օգտագործեին իրենց ամբողջ պոտենցիալը,քանի որ այդ ամենը կօգտագործեին իրենց դեմ։Ցարիզմի ժամանակ ոչ միայն այսպես ասած կորում էին հայ առաքելական եկեղեցու իրավունքները և դպրոցները փակելը,այլ նաև Ցարիզմի ժամանակ ռուսները իմ կարծիքով չցանկացան օգնել հայ ժողովրդին Մեծ եղեռնը կանգնեցնելով։

4-

Հայ-թաթարական ընդհարումներ, 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ժամանակ տեղի ունեցած ռազմական բախումներ։ Դրանք հայտնի էին նաև հայ-թաթարական պատերազմ անվանումով։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին «կովկասցի թաթարներ» էին կոչվում ժամանակակից ադրբեջանցիները։ Զինված բախումները տեղի են ունեցել գերազանցապես Ելիզավետպոլի նահանգում, մասամբ նաև՝ Երևանի նահանգում, Թիֆլիս և Բաքու քաղաքներում։

Ընդհարումները և ջարդերը սկսեցին ռուսական հեղափոխության ժամանակ՝ խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Առավել արյունալի էին 1905 թվականի փետրվարյան բախումները Բաքվում, մայիսյան ընդհարումները Նախիջևանում, օգոստոսին Շուշիում և նոյեմբերին Ելիզավետպոլում։ Ընդհարումների հիմնական պատճառը՝ Անդրկովկասի թաթարների շրջանում պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղափարների տարածումն էր, որի ազդակները գալիս էր Ստամբուլից։ Թուրքիան շահագրգռված էր Ռուսական կայսրության տարածքում կենտրոնախույս և հավատակից ուժե­­րի աշխուժացման ու հեղափոխականացման հարցում։ Այդ հակառուսական տրամադրությունները կարող էին ներսից խարխլել ռուսական իշխանության հիմքերն Այսրկովկասում, տարածաշրջան, որը, ինչպես հայտնի է, ըստ պանթուրքական ծրագրի, «Մեծ Թուրանի» անբաժան մասն էր։ Քաղաքներում տեղի ունեցան ավերածություններ, Բաքվում այրվեցին նավթահորեր։ Նոյեմբերի 20-ին Բաքվում սկսվեց և այնտեղից Վրաստան և Հայաստան տարածվեց ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Անկարգությունները տեղ գտան նաև Կովկասի փոխարքայության մայրաքաղաք Թբիլիսիում։ Եթե Բաքվում ու Ելիզավետպոլում ջարդերը հրահրել էին մուսուլմանները, ապա Շուշիում և Թիֆլիսում՝ հայերը։ Ռազմական բախումներ են արձանագրվել բազմաթիվ բնակավայրերում, ավերվեցին կամ թալանվեցին 128 հայկական և 158 թաթարական գյուղեր։ Տարբեր տվյալներով զոհվեցին 3000-10000 մարդ, հիմնականում՝ թաթարներ։ Դրա պատճառն այն էր, Դաշնակցություն կուսակցությունն առավել լավ էր պատրաստվել և կազմակերպված էր։

Ռուսական իշխանությունները ջանքեր չեն գործադրել ընդհարումները կասեցնելու ուղղությամբ։ Միայն 1906 թվականի սեպտեմբերին, երբ Ռուսական կայսրության կենտրոնական նահանգներում հանդարտվել էին հեղափոխական շարժումները, իշխանությունները միջոցներ ձեռք առան կասեցնելու արյունահեղությունը։

1-

1908թ հուլիսին Երիտթուրքերը կատարեցին հեղաշրջում և ստիպեցին սուլթանին հռչակել սահմանադրության վերականգնումը։

1911թ երիտթուրքերը սկսած պաշտոնական գաղափարախոսություն հռչակեցին պանթյուրքիզմը

Կարելի է ասել որ թանզիմաթ հասկացությունը թուրքական ժողովրդի համար շատ կարևոր նշանակություն ուներ։Թանզիմաթի շնորհիվ կատարվեցին բազմաթիվ բարենորոգումներ։Աբդուլ Համիդ 2-ը երբ դարձավ սուլթան ընդունեց սահմանադրությունը բայց դրանից հետո շատ շուտ ցրեց խորհրդարանը և հաստատեց իր միանձնյա կառավարման բռնատիրական համակարգը։Նրա շնորհիվ ստեղծվեց համիդիե շարժումը որի պատճառով զոհվեց 300 հարյուր հազար հայ։Երիտթուրքերը ստիպեցին սուլթանին հռչակել սահմանադրության վերականգնումը։Երիտթուրքերի շնորհիվ երկիրը այդ ժամանակահատվածում երկրորդ շունչ ստացավ գահընկեց անելով Համիդ 2-ին։Նրանք 1911 թվականին գաղափարախոսություն հռչակեցին պանթյուրքիզմը,ըստ որի ոչ թուրք ժողովրդին պետք է բռնի ուժով դարձնել թուրք։

2-

Հայկական հարցը վերաբերվում էր ամբողջ հայությանը և նույնիսկ փոքր գավառներում ապրող հայերին։Այս դեպքը առաջինն էր,երբ մեծ պայմանագրերում հիշվում է հայերի պաշտպանությունը։Այս դեպքը ուղղակի բացառիկ էր և եթե այս ամենի ընթացքում չլիներ Բեռլինի կոնգրեսը ամեն ինչ կլիներ հայերի համար ավելի հարթ։Ցավոք մեր կյանքում սիրված են գումար ունեցող երկրները և հզոր երկները,իսկ մենք այդ ցանկի մեջ ցավոք այդ ժամանակահատվածում մուտք չէինք գործել։Եղան պայմանավորվածություններ մի շարք Եվրոպական երկրների հետ,եղան օգնության խոստումներ,բայց դա միմիայն բառեր են,երբ Բեռլինի Վեհաժողովի սկսվելուն 16-րդ հոդվածի փոխարենն մտցվեց 61-րդ։Եվ այդ ամենից հետո Բեռլինի վեհաժողովը անցավ առանց հայերի։

1-

Ռուսաստանը փորձում էր ամրապնդել իր դիրքերը Իրանում,Տեր դառնալ սևծովյան նեղուցներին և Կ․Պոլսին նաև նվաճել Արևմտյան Հայաստանը։

Օսմանյան կայսրության նպատակն էր Ռուսաստանում բնակվող թուրքալեզու,մահմեդականներին օգտագործել Ռուսաստանի դեմ և հավաքել (Մեծ Թուրանի) մեջ։Այդ ամենի համար լուրջ խոչընդոտ էին հայերը և Հայաստանը և պատերազմի մեջ մտնելու նպատակներից մեկը դա հայերի բնաջնջումն էր։

2-Հայկական կողմի համար միայն վատը եղավ,քանի որ այս երկու գերտերությունների մեջ Հայաստանը կապ չուներ,այսինքն Ռուսաստանի համար հայերը ուղղակի զինվորներ էին։Եվ դրա համար զոհվեցին բազմահազար հայեր։Ամենամեծ կոտորումը դա Բիթլիսի և Մուշի հայության կոտորումն էր։Հայերը կարելի է ասել այս աշխարհամարտում երրորդ անձն էր,ով ստիպված կռվում էր։

Մարտերում ցուցաբերած խիզախության և քաջության համար հայ կամավորներից շատերը պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով, այդ թվում նաև Գեորգիևյան խաչով։ Այսպես, օրինակ՝ միայն 2-րդ կամավորական ջոկատի անձնակազմից (հրամանատար` Դրո) 1914թ. հոկտեմբերի 23-ից մինչև 1916թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Գեորգիևյան խաչով պարգևատրվեց 76 կամավորական (որից երկուսն առաջին աստիճանի), 138 մարդ պարգևատրվեց մեդալներով։ Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու համար Գեորգիևյան խաչի 2-րդ և 4-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվեցին նաև «Արարատյան զորաջոկատի» կազմի մեջ մտնող (2-րդ, 3-րդ, 4-րդ ջոկատներ) տասնյակ կամավորներ։ 1914-1916 թթ. Վանի, Բիթլիսի, Մուշի համար մղված մարտերում ցուցաբերած քաջության և հերոսության համար Գեորգիևյան խաչի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվածների թվում էր հայկական 2-րդ կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ պորուչիկ Գարեգին Նժդեհը։ Ռազմի դաշտում զոհվեցին ավելի քան 700 կամավորականներ

Առաջին աշխարհամատի հենց սկզբում ցարական կառավարությունը զորակոչին համընթաց թույլատրեց կազմակերպել ազգային կամավորական ջոկատներ: Հայկական կամավորական խմբերի կազմակերպման հարցը քննարկվեց 1914 թ. սեպտեմբերի 21-23-ը Թիֆլիսում տեղի ունեցած ՀՅԴ Կովկասի շրջանային ժողովում: Կամավորական ջոկատներ կազմակերպելու և նրանց զենքով ու սննդամթերքով ապահովելու համար ստեղծվեց ռազմական խորհուրդ: Բացի այդ շարժմանը նյութական մեծ աջակցություն ցուցաբերեցին Փարիզի, Լոնդոնի, Նյու-Յորքի և այլ քաղաքների հայկական կոմիտեները: Կամավորագրվելու ցանկություն արտահայտեցին ոչ միայն ռուսաստանաբնակ հայերը. կամավորական շարժումը և Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու մղումը լայն թափ ստացան նաև Եգիպտոսում, Կիպրոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում և այլուր:

Ազգային բյուրոյի պաշտոնական զեկուցագրում նշվում է.

«Գործը չափազանց նոր է, և ոչ մեկը չէր կարող պատկերացնել, թե հայ ժողովուրդը, որ դարերով ապրել է ստրկական վիճակում, կարող կլիներ երևան հանել մի այդպիսի մեծ ուժ, որ ինքնակամ կգնար նահատակվելու հայ ժողովրդի ազատագրության համար: Հազարներով էին վազում կամավոր գրվելու՝ ծեր, պատանի, առողջ և հիվանդ, զինավարժ և ոչ զինավարժ….մերժել անկարելի էր: Այս հանգամանքը ապացուցում է, թե հայ ժողովրդի հոգու ներսը որքան մեծ առաքինություններ են թաքնված»:

Հայ կամավորներին հոգեպես միաբանելու համար ռամազճակատ մեկնեցին Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Երևանի քաղաքագլուխ Սմբատ Խաչատրյանը և այլք:

1-

Ցեղասպանություն-Բնակչության առանձին խմբերի՝ ազգային փոքրամասնությունների՝ ժողովրդի ևն ոչնչացում՝ կոտորած՝ ռասայական, ազգայնական կամ կրոնական շարժառիթներով, գենոցիդ:

Հայերի նկատմամբ միանշանակ կատարվում էր ցեղասպանություն,քանի որ մահացել են շուրջ 1․5 միլլիոն հայ խաղաղ բնակիչներ։Անկարելի է հասկանալ ինչու,քանի որ պատերազմների ժամանակ խստիվ արգելվում է խաղաղ բնակիչների սպանդը։Եվ եթե սա ցեղի սպանություն չէ ապա ինչ է դժվար է հասկանալ։Միանշանակ Օսմանյան կայսրության հետ կապված բոլոր գործողությունները կատարվում էին ցեղասպանության միտումով և այդ ամենը արվում էր,որպեսզի Ռուսաստանաբնակ մահմեդականներին ընդգրկել <<Մեծ թուրանի մեջ>>,որը Օսմանյան կայսրության վաղեմի նպատակներից մեկն է,իսկ այդ ամենին խանգարում էին առաջին անգամ քրիստոնեության ընդունած հայ ժողովուրդը։։

1-Նախ ամբողջ Անդրկովկասի քաղաքական ուժերը դապատապարտեցին Բոլշևիկյան հեղաշրջումը։Դրանից հետո ստեղծվեց Ժողովրդական կոմիասարների խորհուրդ։Այդ ամենից հետո ստեղծվեց Անդրկովկասյան կոմիսարիատ,իսկ ԱՀԿ լուծարվեց։Ասեմ,որ 12 կոմիսարներից 3-ը հայ էին,սակայն այդ 12 կոմիսարներից բաղկացած կոմիսարիատը չկարողացավ արդարացնել իրենց,փոխարենը ավելի բարդացավ իրավիճակը։

2- Այդ դեկրետը բուն իմաստը կայանում էր Արևմտյան Հայաստանում ժովողրդի ինքնորոշմանը,որը այլ կերպ ասում են անկախություն։Ռուսաստանը պատասխանեց հետևյալ կերպ և տվեց իր տարբերակը։Ռուսաստանի տարբերակը դա՝ Արևմտյան Հայաստանում ստեղծել ժողովրդական միլիցիա,դուրս բերել բռնագաղթած հայերին։Այս ամենից հասկանում ենք,որ Ռուսաստանը ցանկանում էր Արևմտյան Հայաստանը տալ Թուրքիային,քանի որ Ռուսաստանը փորձում է այնտեղի զորքերը դուրս հանել,ինչից հասկանում ենք,որ սահմանները մնում են դատարկ,իսկ թշնամու ներսթափանցելը անխուսափելի է։Միակ դրականը այն էր,որ Խորհրդային Ռուսաստանը հրապայնակորեն ճանաչում է Արևմտյան Հայաստում ժովողրդի ինքնորոշմանը,անկախ պետությունը ստեղծելը և այլն։ Այստեղ կան լավ կողմեր և վատ կողմեր,բայց լավը իմ կարծիքով գերիշխում է,քանի որ այս ամենից հետո 1918 թվականի Մայիսի 28-ին 1-ին անգամ Հայաստանը անկախացավ։

Leave a comment