Posted in Պատմություն

Հայերի ներդրումը 2-րդ համաշխարհային պատերազմի մեջ (Փուլ 1)

Երկրորդ աշխարհամարտին աշխարհի այլ ժողովուրդների շարքում մեծագույն մասնակցություն ունեցան նաև հայերը: Պատմության մեջ չի եղել համանման մի պատերազմ, որտեղ հայերը այդքան մեծ ներգրավվածություն ունենան: Նախադեպն այդ իհարկե կապված է Երկրորդ աշխարհամարտի համընդգրկուն բնույթի հետ, չէ՞ որ պատերազմն այդ պարառել էր գրեթե ամբողջ մոլորակը: Ի դեպհայերը կռվում էին ինչպես «Դաշնակիցների», այնպես էլ «Առանցքի» երկրների կողմից: Իհարկե «կռվել» ձևակերպումը մի փոքր պայմանական բնույթ է կրում, քանի որ պատերազմին մասնակցությունը հիմնականում եղել է ոչ թե կամավոր, այլ տվյալ երկրի զինապարտության օրենքի համաձայն: Այսինքն հայերը լինելով Խորհրդային Միության քաղաքացիներ պարտավոր էին զինվորագրվել և մասնակցել պատերազմական գործողություններինինչպես մնացյալ խորհրդային ժողովուրդները: Այդ նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկվեն նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի բանակներում կռվող հայերը: Իրավիճակն այլ էր ֆաշիստական Գերմանիայի կողմից կռվող հայերի դեպքում: Դրանք հիմնականում կամավորներ էին և համալրում էին Հայկական լեգեոնի շարքերը: Այս զորամիավորման նպատակը մեկն էր ռազմական գործողություններում Գերմանիայի հաջողության հասնելու դեպքում հասնել Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի կազմում գտնվող Արևմտյան Հայաստանի ազատագրմանը: Իհարկե սա անհեռանկարային ծրագիր էր և գաղափարի հղացումից շատ չանցած հօդս ցնդեց: 

Այսինքնմեծ հաշվով Երկրորդ աշխարհամարտը հայ ժողովրդին, որպես էթնիկական ամբողջական միավորի, որևէ էական ձեռքբերում չտվեց, մի կողմում հայերը մասնակցում էին որպես տվյալ երկրի քաղաքացիներ, իսկ մյուս կողմում՝ որպես կամավորներ, անհեռանկարային ծրագրեր էին առաջ քաշում, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին: Ի դեպ ԽՍՀՄ կազմում հայերի մասնակցության և զոհերի թվաքանակները խիստ չափազանցված են: Ճիշտ է, մասնակցության թիվը պատկառելի է, բայց ոչ այնքան, որքան որ ներկայումս պաշտոնապես հաղորդվում է: Սա իհարկե քննարկման բոլորովին այլ նյութ է: Այս ամեն ինչից զատ հատկապես ֆենոմենալ ընկալում ունի այն փաստը, որ ցեղասպանությունից ընդամենը չորս տասնամյակ անց հայ ժողովուրդը կարողացավ այդքան մեծ թվով մասնակցություն ցուցաբերել համաշխարհային պատերազմին: Կիսով չափ ոչնչացված ազգը Կարմիր բանակին տվեց 5 մարշալ, 6 տասնյակից ավելի գեներալներ և հազարավոր սպաներ ու զինվորներ: Չհաշված որ ռազմաճակատ չմեկնած Խորհրդային Հայաստանի մնացյալ բնակչությունը, ենթարկվելով մոբիլիզացիայի, մեծագույն ներդրում ունեցավ թիկունքի աշխատանքներում, որը նույնպես պատերազմում հաղթելու առաջնային գրավականներից մեկն էր:

Continue reading “Հայերի ներդրումը 2-րդ համաշխարհային պատերազմի մեջ (Փուլ 1)”
Posted in Պատմություն

Հետազոտական աշխատանք

Փուլ I. Նախապատրաստում հետազոտական ​​աշխատանքին (նախագիծ)

  1. Գտեք խնդիր. Այն, ինչ ցանկանում եք ուսումնասիրել և հետազոտել;

Ես ցանկանում եմ ուսումնասիրել զինտեխնիկայի մասին և ուսումասիրություն անելուց հետո այն հրապարակել իմ բլոգում։

  1. Անվանեք ձեր հետազոտությունը, այսինքն. որոշել հետազոտական ​​աշխատանքի թեման.

Իմ հետազոտության թեմանն է ՝ Զինտեխնիկաները։Այսինքն փնտրելու եմ հետաքրքիր փաստեր տարբեր զինտեխնիկաների մասին և հրապարակեմ իմ բլոգում։Նաև փնտրելու է զինտեխնիկա,որի ստեղծողը եղել է հայ։

  1. Նկարագրեք հետազոտական ​​աշխատանքի արդիականությունը, այսինքն. հիմնավորել աշխատանքի այս կոնկրետ թեմայի ընտրությունը.

Իմ կարծիքով իմ ընտրած թեման միշտ արդիական է լինելու,քանի որ իմ կարծիքով երբեք ամբողջ աշխարհը չի կարող ապրել հաշտ ու համերաշխ։Ինձ համար այս թեման միշտ շատ հետաքրքիր եղել և միշտ հետաքրքել է կա ինչպիսի զինտեխնիկա,որ ստեղծել են հայերը։

  1. Ձևակերպել հետազոտական ​​աշխատանքի նպատակը և փուլ առ փուլ գրել հետազոտական ​​աշխատանքի առաջադրանքները.

Հետազոտական աշխատանքի նպատակն է ՝ հարստացնել իմ գիտելիքները և,երբ ես հրապարակեմ իմ բլոգում այս հետազոտական աշխատանքի 1-ին փուլը,օգնեմ նաև մարդկանց,ովքեր հետաքրքրված կլինեն այս գործի մեջ։Մի խոսքով ես ցանկանում եմ հարստացնել իմ գիտելիքները և դրա հետ մեկտեղ օգնել մարդկանց,ովքեր հետաքրքրված են այս հետազոտական աշխատանքի մեջ։

1-ին փուլ Գտնել Հայերի ներդրումը 2-րդ համաշխարհային պատերազմի մեջ

2-րդ փուլ Ներկայացնել որևէ զինտեխնիկայի կառուցվածքը

3-րդ փուլ Գտնել աշխարհի 10 ամենաթանկարժեք զինտեխնիկաները,որը երբևէ ստեղծվել է։

4-րդ փուլ Գտնել որևէ հայ,որը ստեղծել է զինտեխնիկա

Posted in Պատմություն

Հոկտեմբեր ամսվա ամփոփում

Հոկտեմբերի 15-20-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Հոկտեմբերի 15-20-ը, 8-րդ դասարան, առաջադրանք 2

Հոկտեմբերի 15-20-ը, 8-րդ դասարան, առաջադրանք 1

Հոկտեմբերի 9-14-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Հոկտեմբերի 9-14-ը, 8-րդ դասարան առաջադրանք 2

Հոկտեմբերի 9-14-ը, 8-րդ դասարան առաջադրանք 1

Հոկտեմբերի 2-8-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Հոկտեմբերի 2-8-ը, 8-րդ դասարան առաջադրանք 1

Անհատական նախագիծ

Ինչ է կատարվում աշխարհում I 2 անհատական նախագիծ

Թարգմանություն

15-20 նախադասությամբ ամփոփեք ՝ինչ թեմաներ ենք ուսումնասիրել, ձեզ դուր եկած թեման, հիմնավորեք, վերջում գնահատեք ձեր հոկտեմբեր ամսվա աշխատանքը, նույնպես հիմնավորեք:

Այս հոկտեմբերը ամսին մենք խոսեցինք ամենամեծ հեղափոխությունների մասին ՝ինչպիսիք են օրինակ Ֆրանսիայի հեղափոխությունը,Անգլիայի հեղափոխությունը և այլն։Բայց ինձ ամենադուր եկած թեման դա Արևելյան Հայաստանի մուտքն էր դեպի Ռուսաստանի կազմ։Այս ամիս արեցի իմ անհատական նախագծի երկրորդ հատվածը։Իմ անհատական նախագծում ես ներկայացրեցի,թե ինչ է կատարվում 1-րոպեում։Իմ կարծիքով այդ հատվածում շատ արդյունավետ էր մտնել Ռուսաստանի կազմ,քանի որ եթե մենք չունենանք մեր ազգային երկրիը լավագույն բանը,որ կարող է լինել,դա հզոր երկրի տիրապետության տակ լինելն։Ես ինձ կգնահատեմ 9,քանի որ դասերին եղել եմ ակտիվ և արել եմ բոլոր առաջադրանքները + 1 անհատական նախագիծ,որը ամենա-ամենա դուր եկած աշխատանքն էր այս ամսվա մեջ։

Posted in Հայոց լեզու, Գրականություն 8

Հոկտեմբեր ամսվա հաշվետվությունIՈւսումնական աշուն

1․ Վերանայի՛ր հոկտեմբեր ամսվա աշխատանքներդ, կազմի՛ր և ուղարկի՛ր հոկտեմբեր ամսվա հաշվետվությունը։

  • Մուշեղ Գալշոյան «Կռունկ» (առաջադրանքները ստեղծագործության վերջում են)

Կռունկ առաջադրանքների կատարում

Ինչու են բղավում մարդիկ

Ջրի կաթիլը առաջադրանքներ

Ջրի կաթիլը վերլուծություն

Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն- մաս 6

Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն- մաս 5

Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն-մաս 4

Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն- մաս 3

Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն-մաս 2

Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն-մաս 1

Գրաբարյան ձայնագրության

Տեքստային աշխատանք

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

  • Թարգմանչական կամ ստեղծագործական աշխատանք (հոկտեմբերի 4)

The milkmaid and her pail Թարգմանություն անհատական նախագիծ

  • Ստեղծագործական աշխատանք (հոկտեմբերի 9-ի լրացուցիչ աշխատանք)

Elephant and friends թարգմանություն անհատական նախագիծ

2․ Պատմի՛ր նաև  քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր աշնանային քո զգազողություններով, տեսածդ աշնանային գույներով :

Այս աշունը բացվել է շատ գեղեցիկ։Ես ամբողջությամբ վայելում եմ այս աշունը,իր բոլոր վառ և գեղեցիկ գույներով։

Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`​

  • պատումի ձևով` քո իսկ լուսանկարներով
  • տեսապատումի (տեսաֆիլմի) ձևով (այսինքն՝ աշնանային մի սիրուն այգում նստած պատմում ես, թե ինչպես անցկացրիր աշնանային արձակուրդդ, ինչ կարդացիր):

3.  Շարունակի՛ր զարգացնել անհատական կամ խմբային նախագիծդ, արդյունքները հրապարակի՛ր բլոգում, հղումն ինձ ուղարկի՛ր:

Հետաքրքիր փաստեր գումարի մասին․ անհատական նախագիծ

Հետաքրքիր փաստեր համակարգիչների մասին

Մաղթում եմ արդյուանվետ և հաճելի ուսումնական շաբաթ: