Posted in Պատմություն

Իսկանդեր,Տ-90 զինտեխնիկայի կառուցվածքը (2-րդ փուլ)

Իսկանդեր


Մարտավարական տվյալներ
Իսկանդեր համակարգն ունի կարճ հեռահարության երկու բալիստիկ հրթիռներ (Բացառությամբ Իսկանդեր-Է մոդիֆիկացիայից)։ Իսկանդեր համակարգն ունի մի քանի տարբեր մարտագլխիկներ։ Այն կարող է նաև օգտագործել միջուկային մարտագլխիկներ (Միայն Իսկանդեր-Մ մոդիֆիկացիայում)։ Կրակի նվազագույն հեռավորությունը բոլոր մոդիֆիկացիաներում 50 կմ է, իսկ առավելագույն հեռավորությունը հասնում է մինչև 500 կմ-ի (կախված մոդիֆիկացիայից)։ Իսկանդեր համակարգերը հաղթահարում են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Հրթիռները կարող են արձակվել տեղակայվելուց մի քանի րոպեների ընթացքում։ Երկրորդ հրթիռը կարող է արձակվել առաջին հրթիռի արձակումից մեկ րոպե հետո։


Տեխնիկական տվյալներ
Իսկանդեր համակարգ
Իսկանդեր համակարգը տեղադրված է 20.5 տոննա կշռող 8×8 բարձր շարժունակությամբ MZKT-7930 բեռնատարի շասսի վրա։ Իսկանդերի երկարությունը կազմում է 12.7 մ, լայնությունը 3 մ, իսկ բարձրությունը մոտ 3.5 մ։ Իսկանդեր համակարգի հրթիռի երկարությունը կազմում է 7.2 մ իսկ մարտական քաշը շուրջ 450 կգ։ Իսկանդեր համակարգը սնուցվում է YaMZ-846 դիզելային շարժիչով զարգացնելով 500 ձիաուժ հզորություն։ Իսկանդեր համակարգերի առավելագույն արագությունը կազմում է 70 կմ/ժ։ Իսկանդեր համակարգերի վառելիքի պաշարը կազմում է 1000 կմ։

Continue reading “Իսկանդեր,Տ-90 զինտեխնիկայի կառուցվածքը (2-րդ փուլ)”