Posted in Կենսաբանություն

Ողնուղեղի կառուցվածքը և գործառույթները

Ողնուղեղ

Ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում,ունի առջևից հետ  տափակած քուղի տեսք, երկարությունը մինչև 45 սմ է, զանգվածը մինչև 30 գ: Ողնուղեղի վերին սահմանը ծոծրակային մեծ անցքն է, իսկ ստորինը՝ գոտկային 2-րդ ողի մակարդակը:

Ողնուղեղը բաղկացած է 31–33 հատվածներից՝ պարանոցային՝ 8, կրծքային՝ 12, գոտկային՝ 5, սրբանային՝ 5, պոչուկային՝ 1–3: Ողնուղեղից դուրս են գալիս 31 ձույգ խառը նյարդեր:

Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածը ապահովում է մարմնի որոշակի մասի զգացող, շարժիչ և վեգետատիվ նյարդավորումը:

koreshki-spinnogo-mozga.jpg

Ողնուղեղի կենտրոնով անցնում է հեղուկով լի ողնուղեղային խողովակը: Ողնուղեղն առջևի ու հետին երկայնաձիգ ակոսներով բաժանվում է 2 համաչափ կեսերի, Այստեղից դուրս են գալիս ողնուղեղային նյարդարմատները. դրանցից հետինները՝ զգացող են, առջևինները՝ շարժիչ:

ողնուղեղ.jpg

Ուշադրություն

Ողնուղեղը բաղկացած է սպիտակ և գորշ նյութերից:

Գորշ նյութը տեղավորված է կենտրոնում և կտրվածքում թիթեռնաձև է:

voxnuxex.jpg

Ողնուղեղի գործառույթները

Ողնուղեղին հատուկ են ռեֆլեքսային և հաղորդիչ գործառույթները:

Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածի պարզագույն ռեֆլեքսն իրականանում է 2 նեյրոնների (զգացող և շարժիչ) շնորհիվ:

Ողնուղեղի ռեֆլեքսային գործառույթը կարելի է բաժանել 2 խմբի՝ մարմնական և ընդերային:

ասդդդսա.jpg

Մարմնական ռեֆլեքսներից են մկանների ձգվելու ու ջլային ռեֆլեքսները:

Ողնուղեղի մարմնական ռեֆլեքսներից են ծալումը և տարածումը, քորելու, քայլելու, վազքի ռեֆլեքսները:

Ընդերային ռեֆլեքսներն իրականանում են ողնուղեղի գորշ նյութի նյարդային համակարգի նեյրոններով:
Ողնուղեղը մասնակցում է շարժողական և մարմնական ռեֆլեքսներին: 

Ողնուղեղի հատումը կամ վնասումն առաջացնում է ողնուղեղային շոկ, որն արտահայտվում է դրդողականության խիստ ընկճումով և ողնուղեղի վնասվածքից ներքև գտնվող բոլոր ռեֆլեքսային կենտրոնների լուծանքով: Ողնուղեղային շոկի պատճառը գլխուղեղի այն բաժինների անջատումն է, որոնք ողնուղեղի վրա թողնում են ակտիվացնող ազդեցություն:

Ողնուղեղի մասին առավել շատ տեղեկություն ունենալու համար դիտիր տեսանյութը՝

Posted in Հանրահաշիվ 8

Հանրահաշվական կոտորակներ: Կրկնողություն (դաս 10) Հավելյալ խնդիրներ

Հավելյալ խնդիրներ
5)* Կրճատեք կոտորակները

ա- 3-3n/m2-n2

բ- 1-a2/1+a

գ- x2-y3/x-y2

դ- 2p-2+2/p2+1

ե-a-4+4/a-4

զ-3x+6y+3y2/12y2-12x

է- m-n2/n3-m2

ը- 2p2-2q3/4q2-4p

թ-6a-6b2/3a2+b3

ժ- x2-y3+y/x-y2

6) Քանի՞ եղանակով է կարելի դասավորել 1, 2, 3, 4 թվանշանները, որ առաջին տեղում
գրված նիշը հավասար չլինի 1-ի, երկրորդը հավասար չլինի 2-ի, երրորդը հավասար
չլինի 3-ի, իսկ չորրորդը հավասար չլինի 4-ի։

4321

7) Քանի՞ եղանակով է կարելի հինգ տարբեր տեսակի մրգերը տեղավորել երկու
տարբեր զամբյուղներում (զամբյուղներից մեկը կարող է լինել նաև դատարկ):

3

8) Կարենի գրքերը 300-ից շատ են և 360-ից քիչ, ընդ որում գրքերի 40%-ը վեպեր են, 1/11 -րդ մասը՝ բանաստեղծություններ: Քանի՞ գիրք ունի Կարենը:

330/100*40=132 վեպ

330*1/11=30

330-132-30=168 գիրք

Posted in Գրականություն 8

Գրաբարյան օրեր․ Թարգմանչաց տոն- մաս 3

***

Եւ լուեալ Արտաշիսի զայսպիսի իմաստութեան բանս` գնաց յեզր գետոյն. Եւ տեսեալ զկոյսն գեղեցիկ, եւ լուեալ ի նմանէ բանս իմաստութեան` ցանկացաւ կուսին: Եւ կոչեցեալ զդայեակն իւր զՍմբատ` յայտնէ նմա զկամս սրտի իւրոյ, առնուլ զօրիորդն Ալանաց ի կնութիւն իւր, եւ դաշինս եւ ուխտս հաստատել ընդ ազգի քաջացն, եւ զպատանին արձակել ի խաղաղութիւն: Եւ հաճոյ թուեցեալ Սմբատայ, յղէ առ արքայն Ալանաց` տալ զտիկին օրիորդն Ալանաց զՍաթենիկ ի կնութիւն Արտաշիսի: Եւ ասէ արքայն Ալանաց.

Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս

Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց

Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս ալանաց:

Կարդա այսպես.

զկամս — ըզկամըս

զտիկին — ըզտիկին

զՍմբատ — ըզՍմբատ

զՍաթենիկ — ըզՍաթենիկ

լուեալ — լվյալ

իմաստութեան — իմաստության

տեսեալ — տեսյալ

կոչեցեալ — կոչեցյալ

զդայեակն — ըզդայյակն

թուեցեալ — թվեցյալ

յեզր — հեզր

յայտնէ — հայտնե

յղէ — հղե

գետոյն — գետույն

զկոյսն — ըզկույսըն

բիւրս — բյուրս

բիւրուց — բյուրուց

ի կնութիւն — ի կնություն

ի խաղաղութիւն — ի խաղաղություն

իւր — յուր

իւրոյ — յուրո

քաջազգւոյ — քաջազգվո

Բառարան

ուստի՞ — որտեղի՞ց

տացէ — տա, կտա, պիտի տա, տալու է (ո՞րը կընտրես այս նախադասությունը փոխադրելիս)

ի բիւրուց — բյուրերից (տասը հազարներից)

ընդ քաջազգւոյ կույս օրիորդիս ալանաց — ալանաց քաջազգի կույս օրիորդի փոխարեն

Աշխարհաբար

Արտաշեսն այս իմաստուն խոսքերը լսելով` գնաց գետի ափը և տեսնելով գեղեցիկ կույսին ու լսելով նրանցից իմաստուն խոսքեր ` նրան ցանկացավ: Կանչում է իր դայակը Սմբատին, բաց է անոմ իր սրտի փափագը` կին առնել ալանների օրիորդին,դաշինք և ուխտ դնել քաջերի ազգի հետ և պատանուն խաղաղությամբ արձակել: Սմբատը հավանություն է տալիս և մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, որ ալանների արքայազն օրիորդ տիկին Սաթենիկին կնության տա Արտաշեսին: Ալանների թագավորն ասում է . . .

Հարցեր և առաջադրանքներ

Ալանաց արքայի խոսքն ինքդ աշխարհաբար դարձրու:

Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս ԵՎ ուստի տա քաջ Արտաշեսը

Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց Հազար ի հարայաց և բյուրերից ի բյուրոց

Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս ալանաց: ալանաց քաջազգի կույս օրիորդի փոխարեն

Գրավոր պատմիր, թե ինչ պատասխանեց ալանաց արքան` առանց գործածելու հազար և բյուր բառերը:

Քաջ Արտաշեսը ասաց,որ բազմաթիվ շատ ալանաց քաջազգի կույս օրիորդի փոխարեն ես քեզ կտամ ուրիշ մեկին։

Ըստ քեզ, ալանաց արքան Արտաշեսին մերժեց, թե չէ:

Ինձ թվում է մերժեց,որովհետև իր վերջին նախադասություննը եղավ ՝ալանաց քաջազգի կույս օրիորդի փոխարեն։Այսինքն իր երեխայի փոխարենն ուրիշին։

Ալանաց արքայի մասին գրավոր պատմիր ըստ այս հատվածի:

Ալանաց արքան առաջին հերթին շատ լավ հայր է,քանի որ նա միանգամից չհամաձայնվեց,քանի որ նա իմ կարծիքով ցանկանում է,որ Արտաշեսը իր մոտ վստահություն ձեռք բերի։

Մի քանի ձևով բարձրաձայն կարդա արքայի պատասխանը: Թող ընկերներդ որոշեն, թե ինչ է արտահայտում քո ընթերցանությունը:

Իմ ընկերները ասում են,որ իմ կարդացածը արտահայտում է,այն,որ արքան չի տալիս իր երեխային և տալիս է ուրիշին և,ոչ թե իր երեխաին

Posted in Պատմություն

Հոկտեմբերի 9-14-ը, 8-րդ դասարան առաջադրանք 2

Համաշխարհային պատմություն/էջ 26-31/

  • Ներկայացնել, համեմատել  18-րդ դարի իրադարձությւոնների  ժամանակագրությունը

1774-1793թ Գլխավոր շտատներ (Դասային համաժողով)

1789թ մայիսին հեղափոխության սկիզբ

1789թ հուլիսի 14-ին գրավվեց Փարիզում Բաստիլի ամրոցը։

1789-1792թ հեղափոխության սահմանադրական շրջափուլը

1789թ օգոստոսի 26-ին մարդու և քաղաքացու իրավուքների հռչակագիրը։

1791թ-ին ընդունվեց Ֆրանսիայի առաջին Սահմանադրությունը։

1792-1799թ Հեղափոխության հանրապետական շրջափուլը

1792թ սեպտեմբերին Ֆրանսիայի անկախացում

1793թ Յակոբինները գրավեցին իշխանությունը

1794 յակոբյաց իշխանությունը տապալվեց։

1799թ Նապոլիոն Բոնապարտը նոյեմբերին կատարեց պետական հեղաշրջում։

Ի տարբերություն ուրիշ հեղափուխությունների այս հեղափոխության ժամանակ ամեն ինչ շատ վայրիվերումներով էր։Ֆրանսիայի ժողովորդը կար ժամանակաշրջան,որ ապրում էր հրաշալի,իսկ կար ժամանակաշրջան,որ ապրում էր շատ վատ պատերազմների մեջ։

  • Ներկայացնել նոր հասկացությունների բացատրությունները/էջ 20-31/

Մեծ հեղափոխություն-Հասարակական-քաղաքական կարգերի արմատական հեղաշրջում, որը լուծում է արտադրողական ուժերի և արտադրահարաբերությունների միջև ծագած ու հասունացած հակասությունները և հանգեցնում պետական իշխանության գրավմանը առաջավոր դասակարգի կողմից:

Լուի XV-Լուի XV Բուրբոնների դինաստիայի ներկայացուցիչ Ֆրանսիայի թագավոր 1715 թվականի սեպտեմբերի 1-ից։

Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ-«Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» այս շատ հայտնի արտահայտությունն առաջին անգամ գործածել է Մարքիզուհի դե Պոմպադուրը, որը պաշտոնապես Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի սիրուհին էր։ Մարքիզուհին դա ասել է 1757 թ.-ին Ռոսբախի ճակատամարտից հետո, որպեսզի մխիթարի թագավորին, որին վշտացրել էր ֆրանսիական զորքերի պարտությունը։

Ազգային ժողով-Պատգամավորների օրենսդիր ժողով

Ազգային գվարդիա-Ազգային գվարդիա քաղաքացիական զինված աշխարհազոր։

Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր-Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիա, Ֆրանսիական հեղափոխության ծրագրային փաստաթուղթ, որը հռչակեց նրա հիմնական սկզբունքները՝ ժողովրդական գերիշխանության և մարդու անկապտելի բնական իրավունքները։

Մարսելյոզ-Մարսելյեզ Ֆրանսիայի ազգային հիմնը։ Մարսելցիները այդ երգը երգելով Ֆրանսիական Մեծ Հեղափոխության ժամանակ օգնության հասան Փարիզին։ Պատերազմական հիմն է, որ կոչ է անում կռվի դուրս գալ ժողովրդի և հայրենիքի թշնամիների դեմ։

Լուի XVI-Լուի XVI Ֆրանսիայի թագավոր Բուրբոնների դինաստիայից, Լուի Ֆերդինանդի որդին, թագը ժառանգել է պապից՝ Լուի XV։

Բաստիլ-Բաստիլ, բանտ–ամրոց է Փարիզում հիմնականում քաղաքական բանտարկյալների համար, 14-18-րդ դարեր։ Քաղաքական բռնապետությունը մարմնավորող այդ ամրոցի գրավման օրը՝ 1789 թ. հուլիսի 14-ին քանդեցին Փարիզի ապստամբած բնակիչները։ 1880 Ֆրանսիայում նշվում է որպես ազգային տոն։

յակոբին-8-րդ դարի վերջի բուրժուական հեղափոխության շրջանի հեղափոխական-դեմոկրատական խավերի ներկայացուցիչ (սովորաբար՝ յակոբինյան ակումբի անդամ):

ահաբեկություն-Ահ ու սարսափ տարածող գործունեություն

Ուժեղ ձեռքի-հասարուկության կյանքին խստիվ հետևող, ղեկավարությունն ապահովող ուժ (մարդ)

Նապոլեոն Բոնապարտ-Նապոլեոն I Բոնապարտ  ֆրանսիացիների կայսր 1804 թվականի մայիսի 18-ից 1814 թվականի ապրիլ 6-ը և 1815 թվականի մարտի 20-ից հունիսի 22-ը, զորավար և պետական գործիչ, որ դրել է ժամանակակից ֆրանսիական պետության հիմքերը, Արևմուտքի պատմության ամենաականավոր գործիչներից մեկը։

Բուրժուական միապետություն-Բուրժուազիա սոցիալական դասակարգի կատեգորիա է, որը համապատասխանում է կապիտալիստական հասարակության իշխող դասին, որն ունի սեփականություն (փող, արտադրության միջոցներ, հող, արտոնագրեր կամ այլ գույք) և գոյատևում է այդ գույքից ստացված եկամուտով։