Posted in Հայոց լեզու

Ջրի կաթիլը գրավոր վերլուծություն

Հեքիաթը ունի շատ մեծ իմաստը,որը պատմվածքում մի փոքր թաքցրած։Հետաքրքիրը այն է,որ հեքիաթի հեղինակը իսկապես կտրված է իրական մոլորակից և երբեք չի հիշասնում դրա մասին։Եվ այս հեքիաթի փոխաբերական փոխաբերական իմաստ դա այն է,որ եթե մարդուն չես դիպչում նա քեզ ոչ մի վատ բան չի անի,իսկ եթե իրենց դիպչում ես ֆիզիկապես և հոգեպես ապա պետք է սպասես պատասխանին։Կցանկանայի այսպիսի մի փոքր առասպելական մի փոքր լուրջ հեքիաթներ կարդայի։

Posted in Քիմիա 8

Քիմիայի հիմնական հասկացությունները

Բոլոր նյութերն ըստ կառուցվածքի բաժանվում են երկու խմբի՝ մոլեկուլային և ոչ մոլեկուլային կառուցվածքով նյութեր։

Մոլեկուլային կառուցվածքով նյութերը կազմված են մոլեկուլներից (H₂, O₂, Br₂, I₂, NO, CO₂, H₂SO₄, CH₄, C₄H₁₀, CH₃OH, CH₃COOH, ազնիվ գազեր և այլն)։ Այս նյութերի գերակշիռ մասն ունի ցածր հալման և եռման ջերմաստիճաններ, մի զգալի մասն էլ սենյակային ջերմաստիճանում հեղուկ կամ գազային վիճակում է, քանի որ մոլեկուլների միջև քիմիական ամուր կապերը բացակայում են։

Այս նյութերի համար կիրառելի է բաղադրության հաստատունության օրենքը՝ անկախ դրանց ստացման եղանակից դրանց բաղադրությունը հաստատուն է։ Սրանից հետևում է, որ դրանց կարելի է կոչել նաև դալթոնիդներ։ 

Ոչ մոլեկուլային կառուցվածքով նյութերի խմբին պատկանում են իոնական, ատոմական և մետաղական բյուրեղացանց ունեցող նյութերը, որոնց մասնիկների միջև կան ուժեղ փոխազդեցության ուժեր՝ իոնական և կովալենտային ամուր կապեր։ 

Սրանք պինդ վիճակում են, ունեն բարձր հալման ջերմաստիճաններ, իսկ հալման ջերմաստիճանները մետաղների դեպքում փոխվում են լայն տիրույթում։

Posted in Պատմություն

Հոկտեմբերի 9-14-ը, 8-րդ դասարան առաջադրանք 1

  • Սահմանել հեղափոխություն հասկացությունը

Հեղափոխությունը քաղաքական երևույթ է,որի շնորհիվ պատմական կարճ ժամանակահատվածում հասարակության մեջ կատարվում են արմատական փոփոխություններ։

  • Անգլիական բուրժուական հեղափոխություն, գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը

Քանի,որ Չարլզ 1-ը հաշվի չէր նստում իր խորհրդարանի հետ,ինչպես կարգն է։Նա ցրեց խորհրդարանը,բայց հետո հասկացավ,որ նա անկարող է առանց այդ խորհրդարանի,քանի որ հարկատուները հրաժարվում էին վճարել իրենց մուծումները, և գանձարանը դատարկվում էր։Դրանից հետո Չարլզ 1 1640 թվականին հրավիրեց խորհրդարան։Խորհրդարանը գործեց 1640-ից մինչև 1653 թվականը և դա հայտնի Երկարատև խորհրդարան անունով։ԵՎ դրանից հետո կատարվել բարենորոգումներ գանձարանը լցվեց և այլն։Այդպես կսվեց Անգլիական հեղափոխությունը որը տևեց մինչև 1660 թվական։Դրանից հետո Չարլզ 1-ինը գնաց Լոնդոն և հայտարարեց պատերազմ։Հեղափոխականները հավաքեց բանակ Օլիվեր Կրոմվելի գլխավորությամբ։1642-1649 թվականներին եղավ քաղաքացիական պատերազմ,որտեղ հաղթեցին հեղափոխականները։Դրանից հետո Արքան գերեվարվեց։Դրանից հետո սկսվեց նոր շարժում,որի ժամանակ մարդիկ ցանկանում էին,որ բոլորը օրենքի առաջ հավասար լինեն,իսկ Կրոմվելը գնաց ծայրահեղ քայլերի և դրանից հետո նա զենքով ճնշեց ծայրահեղականներին։Կրոմվելը ցրեց խորհրդարանը և նա դարձավ պետության և ազգի հովանավոր։Այդ իրավիճակը վերջացավ 1658 թվականին մինչև Կրոմվելի մահը։

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը, Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում

Սկզբից Հյուսիսային Ամերիկայում ստեղծվեց 13 գաղութ Անգլիայի կողմից։Դրանից հետո Աֆրիկայից այնտեղ բերեցին հարյուր հազարավոր ստրուկների։Այնտեղ մարդկանց մեծամասնությունը Անգլիացիներ են։18-րդ դարում նրանք նրանց համարում էին Ամերիկացիներ։Դրանից հետո եղավ պատերազմ անկախության համար 1775-1883-թվականներին։Ամերիկայի Կոնգրեսը հայտ ուղարկեց Անգլիային,որտեղ նրանք ցանկանում էին անկախանալ մերժում ստանալուց հետո Ջորջ Վաշինգտոնը այսպես ասաց անցավ գործի և սկսեց հավաքել բանակ։Փայլուն հաղթանակներից հետո նրանք անկախացան 1776 թվականի հուլիսի 4-ին և հիմա նույնպես նրանք հուլիսի 4-ը նշում են Ամերիկացիների ազգային տոն։Հիմա Ամերիկայի Միացյալ նահանգների մայրաքաղաքը դրված է հենց Ջորջ Վաշինգտոնի պատվին և մայրաքաղաքը կոչվում է Վաշինգտոն։

Posted in Երկրաչափություն 8

ՈՒղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի (դաս 9) (Հավելյալ խնդիրներ)

Հավելյալ խնդիրներ

15) Ապացուցեք, որ եթե շեղանկյան մի անկյունը ուղիղ է, ապա այդ շեղանկյունը քառակուսի է:

3-րդ հայտանիշ 3. Եթե շեղանկյան անկյուններից որևէ մեկը ուղիղ է, ապա շեղանկյունը քառակուսի է:

16) Քառակուսի՞ է արդյոք քառանկյունը, եթե նրա անկյունագծերը՝

ա) հավասար են և փոխուղղահայաց,

բ) փոխուղղահայաց են և ունեն ընդհանուր միջնակետ,

գ) հավասար են, փոխուղղահայաց են և ունեն ընդհանուր միջնակետ:

17) Ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան կիսորդի և ներքնաձիգի հատման կետով տարված են էջերին զուգահեռ ուղիղներ: Ապացուցեք, որ առաջացած քառանկյունը քառակուսի է:

Posted in Երկրաչափություն 8

ՈՒղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի (դաս 9) (Լրացուցիչ աշխատանք)

Առաջադրանքներ (լրացուցիչ)

7)Ապացուցեք, որ այն զուգահեռագիծը, որի անկյուններից մեկը ուղիղ է, ուղղանկյուն է:

Սահամանում: Ուղղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյուններն ուղիղ են:

Սահամնումից հետևում է, որ ուղղանկյունն օժտված է զուգահեռագծի բոլոր հատկություններով:

8)Ապացուցեք, որ եթե քառանկյան բոլոր անկյունները ուղիղ են, ապա քառանկյունը ուղղանկյուն է:

 Թեորեմ ՝Եթե քառանկյան երեք անկյունները ուղիղ ենապա քառանկյունը ուղղանկյուն է:

9)Ապացուցեք, որ եթե զուգահեռագծի բոլոր անկյունները հավասար են, ապա այն ուղղանկյուն է:

Թեորեմ ՝Եթե զուգահեռագծի անկյուններից որևէ մեկը ուղիղ է, ապա զուգահեռագիծը ուղղանկյուն է:

10)ABCD ուղղանկյան անկյունագծերը հատվում են O կետում, E-ն AB կողմի միջնակետն է, <BAC=500: Գտեք <AOE-ն:

11) Ուղղանկյան անկյունագծերի հատման կետի հեռավորությունը մեծ կողմից 4սմ է, իսկ փոքր կողմից՝ 6սմ: Գտեք ուղղանկյան պարագիծը:

4+4+6+6=20

12) Գտեք ABCD շեղանկյան պարագիծը, եթե <B=600, AC=10,5սմ:

10.5*4=42սմ

13) Գտեք այն անկյունները, որոնք կազմում են շեղանկյան անկյունագծերը նրա կողմի հետ, եթե հայտնի է, որ շեղանկյան անկյուններից մեկը 450 է:

45*4=180

14) Շեղանկյան գագաթներից մեկով նրա հանդիպակաց անկյունը կազմող կողմերին տարված ուղղահայացները կազմում են 300-ի անկյուն, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 5 սմ է: Գտեք շեղանկյան կողմը:

Posted in Երկրաչափություն 8

Ուղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի (դաս 9) (դասարանական աշխատանք)

Առաջադրանքներ

1) ABCD ուղղանկյան անկյունագծերը հատվում են O կետում: <COD=600, CD=10սմ: Գտեք ուղղանկյան անկյունագծերը:

2) Գտեք ABCD ուղղանկյան պարագիծը, եթե A անկյան կիսորդը տրոհում է՝

ա) BC կողմը 45,6սմ և 7,85սմ երկարությամբ հատվածների,

բ) DC կողմը 2,7դմ և 4,5դմ երկարությամբ հատվածների:

3) Շեղանկյան անկյունագծերից մեկը հավասար է կողմին: Գտեք՝

ա) շեղանկյան անկյունները,
բ) այն անկյունները, որոնք կազմում են շեղանկյան անկյունագծերը նրա կողմերի հետ:

4) ABCD շեղանկյան մեջ <B=1200: Անկյունագծերը հատվում են O կետում: BC կողմը 10սմ է: Գտեք BD անկյուանգիծը:

5) Քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև կողմերը եղած hեռավորությունների գումարը 20սմ է: Գտեք քառակուսու պարագիծը:

P=20*4=80սմ

6) Քառակուսու պարագիծը 80սմ է: Որքա՞ն է քառակուսու անկյուանգծի միջնակետի հեռավորությունը նրա կողմից:

80/4=20սմ

Posted in Հայոց լեզու

Ջրի կաթիլը առաջադրանքներ

  1. Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:

զեռում-զեռալ

զարհուրելի-սարսափելի

  1. Ի՞նչ նմանություն ունեն հեքիաթում նկարագրված քաղաքի մարդիկ իրական կյանքի հետ:

Նմանությունը շատ մեծ։Եթե երկրին նույնպես նայենք բոլորս վերևից կտենսնենք,որ մեկը խլում է մյուսից իր տունը,մեկ մյուսին ծեծում է,որպեսզի նա իրեն տա գումար և կան նաև մարդիկ ովքեր անում են դա բայց գաղտնի և այնպես,որ ոչ մեկ չհասկանա։Կյանքը պայքար է և եթե չպայքարես կմահանաս։

  1. Ո՞րն է հեքիաթի փոխաբերական իմաստը:

Հեքիաթի փոխաբերական իմաստ դա այն է,որ եթե մարդուն չես դիպչում նա քեզ ոչ մի վատ բան չի անի,իսկ եթե իրենց դիպչում ես ֆիզիկապես և հոգեպես ապա պետք է սպասես պատասխանին։

Posted in Գրականություն 8

Ջրի կաթիլը

Անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց` կլոր, կորնթարդ, որի միջով բոլորիրերն իրենց իրական չափերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթենայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավորզարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ նկատելի չեն, թեևկան ու այնտեղ են, իհարկե:

Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո առաջ, ոչ ավել, ոչ պակաս, միամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանցառջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, բայց այդուհանդերձ յուրովի ուրախանում ու զվարճանում են:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում են Հոգսեն Զննող: Նրա անունն էր, ինչ արած:  Նա իր հոգսն էհամարում զննել ամեն ինչ` դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնելսովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո՜նցէին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնելդրանց կյանքի մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որհեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծկարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի  էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են մեերկ վայրենիներ:

— Ինչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էրմյուսներից:

— Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց  Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ,մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա ՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացողմարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ մերկ էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայցամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անումիրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:

— Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա: Իսկ սա՜. ականջի հետևի ելունդիննայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:

Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկնիր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էինպրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ինչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Այստեղ գուշակելու ոչինչ էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծքաղաք. ախր դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:

— Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը: