Posted in Հայոց լեզու

«Ջոնաթան Լիվինգստթոն ճայը» մաս 3

Ջոնաթանը դանդաղ պտույտներ էր գործում Հեռավոր Ժայռերի վրա՝ դիտելով դրանք։ Այդ անտաշ, ջահել Ֆլեթչերը գրեթե կատարյալ աշակերտ դուրս եկավ։ Օդում նա ուժեղ էր, թեթեւ արագաշարժ, բայց, որ ամենակարեւորն էր, նա լի էր թռչել սովորելու կրքոտ ցանկությամբ։

Հենց որ նա հայտնվեց այստեղ, նրա աղոտ, գորշ կերպարանքը աղմուկով դուրս եկավ խոյաթռիչքից եւ ուսուչցի մոտով սահեց սուրանլով ժամում հարյուր հիսուն մղոն արագությամբ։ Նա կտրուկ պոկվեց եւ փորձեց տասնվեց պտույտանի ուղղահայաց, դանդաղեցված գալարաթռիչք թատարել՝ բարձրաձայն հաշվելով պտույտները։

Continue reading “«Ջոնաթան Լիվինգստթոն ճայը» մաս 3”
Posted in Կենսաբանություն, Uncategorized

Վիտամիններ հարցեր

  1. Վիտամինները ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում

Շատ կարևոր,քանի որ ամեն վիտամին կատարում է մի կարևոր գործողություն։Օրինակ վիտամին A-ն նհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար,իսկ եթե վիտամին A-ն պակաս է սահմանված չափից հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:

Վիտամին C-ն բարձրացնում է իմունային համակարգը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, խթանում էնդոկրին գեղձերի գործունեությունը, նպաստում է օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու արյունագոյացմանը:

Օմեգա 3-ը բարելավում է տեսողությունը, կարգավորում է խոլեստերինի մակարդակը, վերականգնում է մաշկի էլաստիկությունն ու մազերի բնական փայլը, բարելավում է հիշողությունը:

Եվ այլ կարևոր գործողություններ որոնք անում են վիտամինները

  1. Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ

վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:

B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի:

C թերվիտամինոզի ծայրագույն աստիճանը՝ լնդախտը (ցինգա), հազվադեպ է հանդիպում. ուղեկցվում է ցանով (վառ կարմիր, այնուհետև՝ կապտասև), արյունազեղումներով, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներով:

D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը):՛

  1. C և D վիտամինները ի՞նչ դեր են կատարում  մեր օրգանիզմում։

Վիտամին C-ն բարձրացնում է իմունային համակարգը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, խթանում էնդոկրին գեղձերի գործունեությունը, նպաստում է օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու արյունագոյացմանը:

D վիտամին (կալցիֆերոլներ): Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութի, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը

Posted in Կենսաբանություն

Վիտամիններ

Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:

Վիտամինների քանակությունն ավելի շատ է բուսական օրգանիզմներում, սակայն որոշ վիտամիններ բավարար քանակությամբ կան նաև կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:

Օրգանիզմի վիճակը վիտամինների բացակայության դեպքում կոչվում է ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ (հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ (հիպերվիտամինոզ):

Continue reading “Վիտամիններ”
Posted in Կենսաբանություն

Հետաքրքիր փաստեր վիտամինների մասին

🧐Հետաքրքիր փաստեր վիտամինների մասին

Վիտամինները յուրաքանչյուր մարդու կյանքում կարևոր տեղ են զբաղեցնում: Դրանք ազդում են ինչպես մարդկանց ֆիզիկական, այնպես էլ հուզական վիճակի վրա: Օրինակ`

💊Վիտամին C-ն բարձրացնում է իմունային համակարգը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, խթանում էնդոկրին գեղձերի գործունեությունը, նպաստում է օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու արյունագոյացմանը:

💊Վիտամին D3-ը աջակցում է իմունային համակարգին, արյան նորմալ մակարդելիությանը, վահանագեղձի նորմալ գործառույթին, կալցիումի յուրացմանը, ոսկրերի և մկանների զարգացմանը:

💊 Օմեգա 3-ը բարելավում է տեսողությունը, կարգավորում է խոլեստերինի մակարդակը, վերականգնում է մաշկի էլաստիկությունն ու մազերի բնական փայլը, բարելավում է հիշողությունը:

💊 Ցինկը կարգավորում է իմունային համակարգը, մարսողությունը, նյութափոխանակությունը:

💊 Կալցիումը ամրացնում է իմունիտետը, նպաստում է ոսկորների և ատամների առողջությանը, իջեցնում է կոտրվածքներ առաջացնելու ռիսկը:

Իսկ դու ի՞նչ վիտամին ես օգտագործում:

Posted in Ֆիզիկա 8

Լաբ․Աշխ Փոքր մասնիկների չափերի որոշում

Աշխատանքի նպատակը՝ Սովորել չափել փոքր մասնիկների չափերի մարմինների չափերը

Սարքեր և նյութեր՝ Քանոն,փոքր գնդիկներ, լուցկու սրած հատիկ

Աշխատանքի ընթացքը՝ Քանոնի երկարությամբ իրար կողքի շարեցի 20-25 հատ լոբու հատիկներ,լուբու հատիկները դասավորեցի օգտագործելով լուցկի հատիկը։Չափեցի գնդիկների շարքի երկարությունը և այն բաժանեցի գնդիկների թվին,որոշեցի լոբու հատիկի երկարությունը։Նման ձևով որոշեցի ձավարի հատիկի երկարությունը,սիսեռի հատիկի երկարությունը և այլն։Մեթոդը կոչվում է շարքերի մեթոդ։Փորձի արդյունքները արտահայտվում է ներքևում։

Ես շարեցի ոսպի 25 հատիկները և ընդհանուր ստացա 390 մմ դրանից հետո 390 բաժանեցի 25-ով և ստացա 15.6 մմ:Արդյունքում մեկ ոսպի հատիկի երկարությունը հավասար է 15.6 մմ:

Ես շարեցի սիսեռի 25 հատիկները և ընդհանուր ստացա 200 մմ դրանից հետո 200 բաժանեցի 25-ով և ստացա 8 մմ:Արդյունքում մեկ ոսպի հատիկի երկարությունը հավասար է 8 մմ:

Ես շարեցի ձավարի 20 հատիկները և ընդհանուր ստացա 120 մմ դրանից հետո 120 բաժանեցի 20-ով և ստացա 6 մմ:Արդյունքում մեկ ձավարի հատիկի երկարությունը հավասար է 6 մմ: