Posted in Կենսաբանություն

Սնման վերաբերյալ հարցեր

1.Ինչո՞ւ պետք է հետևել սննդակարգին:

Լիարժեք սննդի ընդունումը և ճիշտ ռեժիմը բնականոն մարսողության կարևոր նախապայման են։Սննդանյութերի լավ յուրացման համար անհրաժեշտ է նաև,որ դրանք ունենան հաճելի տեսք,հոտ և համ։Այդպիսի սնունդը դառնում է ախորժաբեր և նպաստում մարսողական հյութերի արտազատամանը։Դրան նպաստում է նաև սննդի ընդունումը միևնույն ժամերին։Սովորաբար օրական 3-4 անգամ։Օրվա մեջ 4 անգամ սնվելու դեպքում պետք է նախաճաշը պարունակի օրվա չափաքանակի 25 տոկոսը,երկրորդ նախաճաշը 15 տոկոսը, ճաշը՝ 50 տոկոսը,ընթրիքը 10 տոկոսը։Այդպիսի սննդակարգի դեպքում մարսողությունն ավելի լավ է կատարվում։Կանոնավոր սնվող մարդկանց մոտ մարսողական հյութը սկսում է արտազատվել նախքան սնունդն ընդունելը,ինչը նպաստում է բնականոն մարսողությանը։


2.Որո՞նք են սնման հիգիենայի նորﬔրը:

Ուտելուց առաջ պետք է լվանալ ձեռքերը,ուտելու պահին չպետք է կարդալ,լսել ռադիո,դիտել հեռուստացույց,վարել խոսակցություն որևէ մեկի հետ։Մարսողական համակարգի գործունեության վրա վնասակար ազդեցություն են թողնում ալկոհոլը և նիկոտինը։


3.Ո՞ր սննդամթերքն է հաճախ առաջացնում սննդային թունավորուﬓեր:

Ոչ բակտերիային սննդային թունավորումի պատճառ կարող են դառնալ թունավոր սնկերը, որոշ թունավոր բույսեր, առանձին պտուղների (նուշ, ծիրան, դեղձ և այլն) դառը կորիզները, ձկների որոշ թունավոր տեսակներ (մարինկա և այլն) և խավիարը։ Թունավորումներ լինում են հացից և հացամթերքներից, եթե պարունակում են մոլախոտերի թունավոր սերմեր (օրինակ, սննդաթունային ալեյկիան), թունաքիմիկատներից, երբ դրանց մնացորդային քանակները գերազանցում են թույլատրվող նորմաները, ծանր մետաղներից (կապար, պղինձ, ցինկ), որոնք որոշակի պայմաններում անցնում են ամանեղենից, սննդարտադրության մեջ կիրառվող որոշ նյութերից (նիտրատներ, նիտրիտներ և այլն)։ Սննդային թունավորումների կլինիկական պատկերը պայմանավորված է ներմուծված թույնի բնույթով, քանակով, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությամբ։


4. Թվարկե՛ք թունավորման ախտանիշները:

Հիմնական ախտանիշներն են որովայնի շրջանի ցավերը,սրտխառնոցը,փսխումը,ընդհանուր թուլությունը։


5. Ի՞նչ ﬕջոցառուﬓեր պետք է ձեռնարկել սուր թունավորուﬓերի ժամանակ:

Այդպիսի դեպքերում կատարում են ստամոքսի լվացում։Դրա համար հիվանդին տրվում է մի քանի բաժակ խմելու սոդայի ջրային լուծույթ (1 բաժակ ջրում կես թեյի գդալ սոդա) և ապա առաջացնում են փսխում։Փսխումից հետո հիվանդին պետք է տալ թունդ,քաղցր թեյ և ապա պահպանել անկողնային ռեժիմ։