Posted in Պատմություն

7-րդ դասարան, փետրվարի 10-15-ը (Առաջադրանք 2)

Առաջադրանք 2

Այս թեմայում՝
 1.Արաբական խալիֆայության նվաճումները և
Հայաստանը:
2. Ներսես Տայեցու և Թեոդորոս Ռշտունու գործունեությունը:
3. Հայ-արաբական պայմանագիրը:
4.Արաբական խալիֆայության քաղաքականությունը Հայաստանում:
5. Հակաարաբական ապստամբությունները:
6. Բագրատունիների հզորացումը:
7.Պատմաբանի բառարան՝ քոչվորներ, օազիս,
խալիֆայություն, սուրհանդակ, վարչական միավոր, ոստիկան, ռոճիկ, ռազմավարություն, ամիրա, ամիրապետ, ցփսի, կանոնական իրավունք,
հարկահան, արյան վրեժ, բաբան, դարանակալել,
անջատողականություն, թյուրք, աշտե:


 ԱՐԱԲԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Քոչվորությունից դեպի նվաճող կայսրություն
Արաբական թերակղզու տարածքում հնագույն ժամանակներից բնակվող արաբական ցեղերը միավորված չէին մեկ իշխանության ներքո: Այդ ցեղերի մի
մասը քոչվորներ էին՝ բեդուիններ, որը թարգմանաբար նշանակում է վրանաբնակ: Արաբները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ, իսկ օազիսներում՝ երկրագործությամբ: Այսպիսով, արաբներն ունեին միավորման խնդիր, որը VII դարի սկզբում լուծեց նրանց առաջին ընդհանուր առաջնորդը՝ Մուհամմեդը: Այդ միավորման մեջ մեծ նշանակություն ունեցավ
նոր կրոնը՝ իսլամը (բառացի՝ հնազանդություն Ալլահին), որը նաև անվանում են մուսուլմանություն կամ մահմեդականություն: Միավորվելով մուսուլմանության
շուրջ՝ արաբական ցեղերը ստեղծեցին նոր պետական կազմավորում՝ Արաբական խալիֆայությունը, և սկսեցին արտաքին նվաճումները: Մուհամմեդը պատգամել էր արաբներին աշխարհով մեկ տարածել իսլամը, իսկ հրաժարվող ժողովուրդներին՝ նվաճել:



 ՀԱՅԱՍՏԱՆԸ VII ԴԱՐՈՒՄ
Մեր թշնամու թշնամին մեր բարեկամը չէր

Continue reading “7-րդ դասարան, փետրվարի 10-15-ը (Առաջադրանք 2)”
Posted in Աշխարհագրություն

Մեքենաշինություն

World Top Engineering Universities, Mechanical Engineering 2019

Սա վիճակագրությունն է,որտեղ ցույց է տրվում մեքենաշինությամբ զբաղվող բոլոր երկրները։Առաջատար վեցնյակը ՝ Չինաստան,Ամերիկա,Գերմանիա,Ջապոնիա,Ֆրանիսա,Իտալիա։Չինաստանը արտադրում է մեքենաներ քանակական տեսանկյունից շատ է թողարկում,բայց որակական առումով զիջում էն Գերմանական արտադրանքին։Գերմանիայի մեքենաշինական գլխավոր ընկերություններն են Mercedes-Benz,BMW, Volkswagen, Porsche,։ Չինաստանը մեքենաշինական գլխավոր ընկերություններն են Jac,Faw,Byd,Chery։Ամերիկայի մեքենաշինական գլխավոր ընկերություններն են Dodge, Chevrolet, Ford,Jeep, Caddillac։ Ջապոնիայի մեքենաշինական գլխավոր ընկերություններն Honda,Nissan, Toyota,Mazda,Lexus,Subaru։Ֆրանսիայի մեքենաշինական գլխավոր ընկերություններն են Buggati, Renault, Peugeot։