Posted in Ֆիզիկա 8

Ներքին էներգիա։ Ներքին էներգիայի փոփոխման եղանակներ։Ջերմաքանակ

1.Մեխանիկական էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք։Բերեք օրինակներ

Կինետիկ և պոտենցիալ։Ինչպես հասկացանք էներգիաները չեն կորչում նրանք փոխակերպվում են մեկը մյուսով։Օրինակ՝ Գնդակի վեր ու վար լինելը համարվում է և պոտենցիալ և կինետիկ էներգիա։

Կինետիկ էներգիա է մեքենայի վարելը մի տեղից մյուսը։

Պոտենցիալ էներգիա է ինքնաթիռի բարձրանալ։

2․Ձևակերպիր էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը

Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստանուն․պահպանվում է։

Եթե մարմինների համակարգից էներգիա չի հաղորդվում շրջապատին և ոչ էլ շրջապատից՝համակարգին,ապա այդ մարմինների բոլոր տեսակի էներգիաների գումարը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ։Այլ կերպ ասած՝էներգիան չի անհետանում և ոչնչից չի ստեղծվում։

3․Ինչու՞ է գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում։

քանի որ գնդիկը շփման մեջ է մտնում կապարե թիթեղի հետ,ինչը բերում է ջերմաստիճանի բարձրացմանը

4․Գնդի մեխանիկական էներգիան Ի՞նչ էներգիայի է փոխակերպվում սալին բախվելուց։

Գնդի մեխանիկական էներգիան սալին բախվելուց հետո մասամբ փոխակերպվում է մոլեկուլների շարժման էներգիայի,Ներքին էներգիա։

5․Ի՞նչ է մարմնի ներքին էներգիան։Ինչի՞ց է կախված այն։

Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ էներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն անվանում են մարմնի ներքին էներգիա։ Մարմնի ֆիզիկական վիճակը փոփոխելիս, օրինակ, տաքացնելիս կամ դեֆորմացնելիս,փոփոխվում է նրա ներքին էներգիան։

6․Մարմի ներքին էներգիայի փոփոխման քանի՞ եղանակ կա։Թվարկիր որո՞նք են դրանք։

1 մեխանիկական աշխատանք կատարելով

2․ջերմահաղորդմամբ

7․Ինչո՞վ են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը։

Առաջին դեպքում մեխանիկական էներգիան փոխակերպվում է ներքին էներգիայի կամ հակառակը։Երկրորդ դեպքում՝ջորմահաղորդման պրոցեսում,աշխատանք չի կատարվում։

8․Ի՞նչ է ջերմաքանակը։

Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում։

9․Ի՞նչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում։

Ջոուլով

10․Ո՞ր դեպքում էավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝նույն զանգվածի գո՞լ,թե՞եռման ջուր ստանալու համար։

Ավելի շատ ջերմաքանակ պահանջվում է նույն զանգվածի եռման ջուր ստանալու համար։

Սովորել  Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից էջ115-ից մինչև էջ124

Կատարել .ԳայանեՄխիթարյան՝ մաս I-ից էջ10-ից մինչև էջ 17

Leave a comment