Posted in Պատմություն

Տիգրան Հայրապետյան Ինչո՞ւ տապալվեց ազգային շարժման քաղաքականությունը։

1.Տեղադրել նախընտրած հոդվածի հղումը  :

Իմ ընտրած հոդվածը դա Ինչո՞ւ տապալվեց ազգային շարժման քաղաքականությունը։

 2.Ներկայացնել հոդվածի հեղինակին/հակիրճ/:

Հոդվածի հեղինակը Տիգրան Հայրապետյանն է։

Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։

Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։

Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։

3.Հոդվածի վերնագիրը. հարկավոր է ուշադիր կարդալ հոդվածը, անգամ մեկից ավելի անգամ: Առաջին հերթին ուսումնասիրեք վերնագիրը ՝ որքանով է այն ճշգրիտ արտացոլում հոդվածում բարձրացված թեման: Եվ նաև, թե որքանով է նշանակալից թեման ինքնին: Ինչպես  է հեղինակը հասկանում ու բացահայտում : Խնդիրը նորույթի տեսանկյունից վերլուծելու նրա մոտեցումը:

Ինչո՞ւ տապալվեց ազգային շարժման քաղաքականությունը։Այս վերնագիրը իրականում թվում է,թե կարճ է,բայց իր մեջ բավականին մեծ իմաստ է պարունակում և այդ ամենը բացատրվում է հենց հոդվածում։

4.Անդրադառնալ հետազոտական թեմայի արդիականությանը:

Շատ արդիական թեմա է,քանի որ հենց այս պահին 2024 թվականին մենք շատ բարեկամաբար ենք վերաբերվում էր հարևան Ռուսաստանի հետ։Դարեր շարունակ Ռուսաստանը մեր ժողովրդին հույս է ներշնչել անկախության հարցում,բայց միշտ չի կատարել իր խոստումը։Այս (ստրատեգիան) Ռուսաստանը օգտագործել է դարեր շարունակ մինչև 1990 թվականի Օգոստոսի 23-ը երբ Հայաստանը դարձավ անկախ երկիր։

5.Հիմնավորել փաստական ​​նյութի նորությունը, հուսալիությունը, ճշմարտացիությունը:

Իմ ընտրած թեման ընդհանրապես նորություն չի,քանի որ ինչպես նշեցի Ռուսաստանը մեծ միշտ հույս է ներշնչել անկախացման հարցում և մենք դրա համար պայքարել ենք,արյուն ենք (թափել) Ռուսաստանի համար,բայց նրանք միշտ չեն կատարել իրենց խոստումը։Այնպես որ կարծում եմ,որ իմ ընտրած հոդվածում ամեն բան ճշմարիտ է գրված և Տիգրան Հայրապետյանը դեռևս 1992 թվականի մարտի 28-ին է հասկացել,ինչը մենք հասկանում ենք հիմա։

Օր.՝ Բացահայտելով իր դիրքն ու տեսակետները ՝ հեղինակը ապավինում է միայն իր ապրած դարաշրջանի փաստերին: Ներկայացվում է միայն փաստական ​​նյութ `անուղղակիորեն հաստատելով արված եզրակացությունների և առաջարկությունների ճիշտությունը: Այնպես որ, իմ կարծիքով, բավարար տվյալներ չկան, որոնք հաստատում են օգտագործված փաստերի իսկությունը:

6. Հոդվածում կոնկրետացնել ուսումնասիրվող թեմաները: Հաճախ հոդվածում մի քանի թեմաներ են արծարծվում, և պատահում է, որ հեղինակը մեկից մյուսը ցատկում է, և ի վերջո երկուսն էլ  ավարտվուն չեն: Նյութի բոլոր թեմաները պետք է բացահայտվեն հաջորդաբար `վերջում դրանցից յուրաքանչյուրի տրամաբանական եզրակացությամբ:

Հոդվածում կար երկու թեմա մեկը դա Ռուսաստանի հետ հարաբերություններն էր,իսկ մյուսը մեր արտաքին քաղաքականությունն էր։Կարծում եմ երկու թեմաներն էլ շատ ծավալուն,բայց միաժամանակ շատ հետաքրքիր թեմաներ են։Օրինակ Ռուասատանի հետ մեր հարաբերությունների մասին մարդկանց տեսակետները տարբեր են և դրա համար է,որ ես ասում եմ որ այս թեման շատ հետաքրքիր է,քանի որ ամեն մարդ ունի իր կարծիքը այս հարցի հետ կապված։Մի մասը ասում է,որ պետք չէ Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերությունների մեջ մտնել,քանի որ շատ անգամներ Ռուսաստանը դավաճանել է մեզ։Մյուս մասը կարծում է պետք Ռուսաստանի հետ ունենալ եղբայրական հարաբերությունները,քանի որ Ռուսաստանը համարվում է գերտերություն։Մարդկանց մեծ մասը ունի այս երկու կարծիքներից մյուսը։Մեր արտաքին քաղաքականությունը պետք է փոփոխենք հենց մենք։

7. Վերոնշյալ չափանիշներին համապատասխան այս կարևոր կետերը վերանայելուց հետո դուք պետք է որոշեք թեման ամբողջությամբ բացահայտվա՞ծ է: Պատահում է, որ հեղինակը հատուկ չի բացահայտում ամեն ինչ մինչև վերջ ՝ թողնելով հարցը բարձրացված ՝ ընթերցողին ստիպելու մտածել և վերլուծել ինքն իրեն: Սրանք որոշակի նյութեր են, որոնք իրենց առջև խնդիր են դնում չբացահայտել և լիովին չվերլուծել նկարագրված խնդիրները, այդպիսով, հետաքրքրում են ընթերցողին ՝ հնարավորություն տալով ինքնուրույն եզրակացնել: Եթե ​​նման հոդվածի եք հանդիպում, ապա այն պետք է նշել նյութը ուսումնասիրելիս:

Իմ ընտրած թեման լիովին բացահայտված է հեղինակը ամեն ինչ բացահայտում է,բայց միաժամանակ կարդալուց հետո 1-2 րոպե պետք է վերլուծես քանի որ շատ դժվար(այսինքն իմաստալից) կարդացվող թեմա է։Հեղինակը չի փորձում փակագծեր չբացել։

8. Դուրս գրել ձեզ համար կարևոր հատվածները, ձեր տեսակետը հիմնավորել:

Հայաստանում հաղթանակած ազգային ուժերը,ի դեմս Գերագույն խորհրդի նորընտիր նախագահի,բացառիկ հնարավորություն ունեին ազգային գաղափարի շուրջ (թեկուզ ռեֆորմացված և սփյուռքի համար վիճելի) համախմբելու կուսակցական,կրոնական և այլ հատկանիշներով պառակտված սփյուռքը։Սակայն նրանք գերադասեցին բացառման ուղին՝ամբողջովին բացառելով տասնամյակներ շարունակ սփյուռին միս ու արյուն տված ազգային գաղափարը,բացառելով այդ գաղափարին ծառայող մի ամբողջ կուսակցություն և նրա հետ միասին տասնյակ հազարավոր հայերի։Այս հատվածը ինձ համար ամենակարևոր հատվածն էր,քանի որ եթե այս խոսքերը իրականում ճիշտ են մենք մեծ սխալ ենք գործել։Եթե մենք 1992 թվականի դարձած լինեինք մեկ բռունցք և ամբողջ սփյուռքը համախմբված լիներ մեկ հարցի շուրջ կարծում եմ այս քաոսային վիճակում չէինք լինի։Այդ հարցը միակն էր՝պահպանել հայոց պետականությունը և չթողնել թշնամուն ներթափանցել մեր հող։

Հոդվածի հեղինակը Տիգրան Հայրապետյանն է։

Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։

Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։

Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։

Իմ ընտրած հոդվածը դա Ինչո՞ւ տապալվեց ազգային շարժման քաղաքականությունը։ Ինչո՞ւ տապալվեց ազգային շարժման քաղաքականությունը։Այս վերնագիրը իրականում թվում է,թե կարճ է,բայց իր մեջ բավականին մեծ իմաստ է պարունակում և այդ ամենը բացատրվում է հենց հոդվածում։ Շատ արդիական թեմա է,քանի որ հենց այս պահին 2024 թվականին մենք շատ բարեկամաբար ենք վերաբերվում էր հարևան Ռուսաստանի հետ։Դարեր շարունակ Ռուսաստանը մեր ժողովրդին հույս է ներշնչել անկախության հարցում,բայց միշտ չի կատարել իր խոստումը։Այս (ստրատեգիան) Ռուսաստանը օգտագործել է դարեր շարունակ մինչև 1990 թվականի Օգոստոսի 23-ը երբ Հայաստանը դարձավ անկախ երկիր։ Իմ ընտրած թեման ընդհանրապես նորություն չի,քանի որ ինչպես նշեցի Ռուսաստանը մեծ միշտ հույս է ներշնչել անկախացման հարցում և մենք դրա համար պայքարել ենք,արյուն ենք (թափել) Ռուսաստանի համար,բայց նրանք միշտ չեն կատարել իրենց խոստումը։Այնպես որ կարծում եմ,որ իմ ընտրած հոդվածում ամեն բան ճշմարիտ է գրված և Տիգրան Հայրապետյանը դեռևս 1992 թվականի մարտի 28-ին է հասկացել,ինչը մենք հասկանում ենք հիմա։ Հոդվածում կար երկու թեմա մեկը դա Ռուսաստանի հետ հարաբերություններն էր,իսկ մյուսը մեր արտաքին քաղաքականությունն էր։Կարծում եմ երկու թեմաներն էլ շատ ծավալուն,բայց միաժամանակ շատ հետաքրքիր թեմաներ են։Օրինակ Ռուասատանի հետ մեր հարաբերությունների մասին մարդկանց տեսակետները տարբեր են և դրա համար է,որ ես ասում եմ որ այս թեման շատ հետաքրքիր է,քանի որ ամեն մարդ ունի իր կարծիքը այս հարցի հետ կապված։Մի մասը ասում է,որ պետք չէ Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերությունների մեջ մտնել,քանի որ շատ անգամներ Ռուսաստանը դավաճանել է մեզ։Մյուս մասը կարծում է պետք Ռուսաստանի հետ ունենալ եղբայրական հարաբերությունները,քանի որ Ռուսաստանը համարվում է գերտերություն։Մարդկանց մեծ մասը ունի այս երկու կարծիքներից մյուսը։Մեր արտաքին քաղաքականությունը պետք է փոփոխենք հենց մենք։Իմ ընտրած թեման լիովին բացահայտված է հեղինակը ամեն ինչ բացահայտում է,բայց միաժամանակ կարդալուց հետո 1-2 րոպե պետք է վերլուծես քանի որ շատ դժվար(այսինքն իմաստալից) կարդացվող թեմա է։ հեղինակը չի փորձում փակագծեր չբացել։Հայաստանում հաղթանակած ազգային ուժերը,ի դեմս Գերագույն խորհրդի նորընտիր նախագահի,բացառիկ հնարավորություն ունեին ազգային գաղափարի շուրջ (թեկուզ ռեֆորմացված և սփյուռքի համար վիճելի) համախմբելու կուսակցական,կրոնական և այլ հատկանիշներով պառակտված սփյուռքը։Սակայն նրանք գերադասեցին բացառման ուղին՝ամբողջովին բացառելով տասնամյակներ շարունակ սփյուռին միս ու արյուն տված ազգային գաղափարը,բացառելով այդ գաղափարին ծառայող մի ամբողջ կուսակցություն և նրա հետ միասին տասնյակ հազարավոր հայերի։Այս հատվածը ինձ համար ամենակարևոր հատվածն էր,քանի որ եթե այս խոսքերը իրականում ճիշտ են մենք մեծ սխալ ենք գործել։Եթե մենք 1992 թվականի դարձած լինեինք մեկ բռունցք և ամբողջ սփյուռքը համախմբված լիներ մեկ հարցի շուրջ կարծում եմ այս քաոսային վիճակում չէինք լինի։Այդ հարցը միակն էր՝պահպանել հայոց պետականությունը և չթողնել թշնամուն ներթափանցել մեր հող։

Leave a comment