Posted in Մաթեմատիկա, Ընտրությամբ գործունեություն 2020-2021

Մաթեմ 10/8.2020

Պատասխանի տարբերակներում բերված կտորներից ո՞րը պետք է տեղադրել խնդրում նշված երկու կտորների միջև (տե՛ս նկարը), որպեսզի ստացված երկու հավասարությունները լինեն ճիշտ:

E

Կարենը նայում է պատուհանից: Նա տեսնում է այգում ապրող կենգուրուների ընդհանուր քանակի կեսը (տե՛ս նկարը): Քանի՞ կենգուրու է ապրում այդ այգում: (A) 12 (B) 14 (C) 16 (D) 18 (E) 20:

A

Տիգրանն ունի երեք թափանցիկ թիթեղ: Դրանցից երկուսի վրա կան սև գույնով ներկված վանդակներ, իսկ երրորդի վրա կան պատկերներ (տե՛ս նկարը): Տիգրանը սև վանդակներով երկու թափանցիկ թիթեղները առանց պտտելու դնում է պատկերներով թիթեղի վրա (տե՛ս նկարը): Դրանից հետո Տիգրանը տեսնում է ինը պատկերներից միայն մեկը, իսկ մյուս ութը չեն երևում սև վանդակների տակ: Ո՞ր պատկերն է տեսնում Տիգրանը:

D

Ոտնահետքերի նկար 1-ը պտտեցին և ստացան նկար 2-ը: Ո՞ր ոտնահետքերն են բացակայում նկար 2-ում:

A

Ո՞ր թիվն է թաքնված պանդայի նկարի տակ: (A) 16 (B) 18 (C) 20 (D) 24 (E) 28

6. Աղյուսակում բերված են գումարման ճիշտ պատասխանները: Ի՞նչ թիվ է գրված «?» նշանով վանդակում: (A) 10 (B) 12 (C) 13 (D) 15 (E) 16

E

. Հասմիկի հայելին պատահաբար կոտրվել է և բաժանվել մի քանի կտորի (տե՛ս նկարը): Այդ կտորներից քանի՞սն ունեն ճիշտ չորս կողմ: (A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7

B

Աջ նկարում պատկերված է վեց ուլունքից պատրաստված վզնոց: Պատասխանի տարբերակներում բերված վզնոցներից ո՞րն է խնդրում բերվածը: (A) (B) (C) (D) (E)

A

Խնդրում պատկերված է Անահիտի տունը դիմացից: Հետևի կողմից նրա տունն ունի երեք պատուհան և ոչ մի դուռ: Պատասխանի տարբերակներից որո՞ւմ է բերված Անահիտի տունը հետևի կողմից:

D

. Տրված է : Պատասխանի տարբերակներից ո՞րն է ճիշտ: (A) (B) (C) (D) (E)

E

Փուչիկները վաճառվում են փաթեթներով, որոնք պարունակում են 5-ական, 10-ական և 25-ական փուչիկ: Ամենաքիչը քանի՞ փաթեթ պետք է գնի Մարինեն, եթե նա ուզում է գնել ճիշտ 70 փուչիկ: (A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7

B

2. Բաբկենը թղթի քառակուսի կտորը ծալեց երկու անգամ, հետո ծալված թղթի վրա մեկ փոքր անցք բացեց: Երբ նա բացեց թուղթը, տեսավ նկարում բերված պատկերը: Ինչպե՞ս էր Բաբկենը ծալել թղթի քառակուսի կտորը:

C

3. Լողավազանում կազմակերպվում է մրցաշար: Սկզբում մրցաշարին մասնակցելու համար գրանցվեց 13 երեխա, հետո՝ ևս 19- ը: Մրցաշարին պետք է մասնակցի վեց թիմ, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինեն միևնույն թվով մասնակիցներ: Ամենաքիչը քանի՞ երեխա պետք է հավելյալ գրանցվի՝ վեց թիմ ձևավորելու համար: (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5

D

4×4 չափի աղյուսակի վանդակներում գրված են թվեր, ինչպես ցույց է տրված նկարում: Այդ աղյուսակում Լևոնը գտնում է 2×2 չափի այն աղյուսակը, որի չորս վանդակներում գրված թվերի գումարն ամենամեծն է: Ո՞րն է այդ գումարը: (A) 11 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 15

D

. Լիլիթն ուզում է 5 ուտեստ պատրաստել գազօջախի վրա, որն ունի միայն 2 այրիչ: 5 ուտեստները պատրաստելու համար անհրաժեշտ է 40, 15, 35, 10 և 45 րոպե: Ամենաքիչը որքա՞ն ժամանակում Լիլիթը կարող է պատրաստել բոլոր 5 ուտեստները, եթե նա միայն այն ժամանակ կարող է վերցնել ուտեստը այրիչի վրայից, երբ այն արդեն պատրաստ է: (A) 60 րոպե (B) 70 րոպե (C) 75 րոպե (D) 80 րոպե (E) 85 րոպե

C

Ի՞նչ թիվ է գրված «?» նշանով շրջանակում: (A) 14 (B) 13 (C) 12 (D) 11 (E) 10

B

. Նկար 1-ում բերված է շինարարական աղյուսների մի խումբ: Այդ խմբին վերևից նայելիս կարելի է տեսնել նկար 2-ում բերված պատկերը, որտեղ վանդակներում գրված թվերը ցույց են տալիս տվյալ վանդակում իրար վրա դրված աղյուսների քանակը: Թանաքի երկու կաթիլ ընկել է նկար 2- ի պատկերի վրա: Որքա՞ն է թանաքի հետքերի տակի թվերի գումարը: (A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7

c

Որքա՞ն է գնացքի երկարությունը: (A) 55 մ (B) 115 մ (C) 170 մ (D) 220 մ (E) 230 մ

B

. Գևորգը սկսում է մարզվել երեկոյան ժամը հինգին: Նա տնից մարզադաշտ ամեն անգամ գնում է նույն երթուղիով: Գևորգն իր տնից մինչև ավտոբուսի կանգառ հասնում է 5 րոպեում: Ավտոբուսով Գևորգը երթևեկում է 15 րոպե: Մարզադաշտին ամենամոտ ավտոբուսի կանգառից մինչև մարզադաշտ նա հասնում է 5 րոպեում: Գևորգի տան մոտի կանգառից ավտոբուսները շարժվում են առավոտյան ժամըվեցից սկսած յուրաքանչյուր 10 րոպեն մեկ: Ամենաուշը ո՞ր ժամին պետք է Գևորգը դուրս գա տնից, որ երեկոյան ուղիղ ժամը հինգին լինի մարզադաշտում: (A) (B) (C) (D) (E)

A

. Չորս եղբայրներ կերել են ընդհանուր թվով 11 թխվածքաբլիթ: Նրանցից յուրաքանչյուրը կերել է ամենաքիչը մեկ թխվածքաբլիթ, և եղբայրներից ոչ մի երկուսը չի կերել նույն քանակով թխվածքաբլիթ: Եղբայրներից երեքը կերել են ընդհանուր թվով 9 թխվածքաբլիթ, իսկ նրանցից մեկը կերել է ուղիղ 3 թխվածքաբլիթ: Քանի՞ թխվածքաբլիթ է կերել այն եղբայրը, ով կերել է ամենամեծ թվով թխվածքաբլիթ: (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6

D

Նկարում բերված աղյուսակում երկու վանդակ կոչվում են «հարևան», եթե դրանք ունեն ընդհանուր կողմ կամ ընդհանուր գագաթ: Նանեն թաքցրել է նկարում բերված աղյուսակի մի քանի վանդակներից յուրաքանչյուրում մեկ ժպտիկ։ Մնացած վանդակներից մի քանիսում նա գրել է այդ վանդակների հարևան վանդակներում թաքցրած ժպտիկների քանակը (տե՛ս նկարը): Քանի՞ ժպտիկ է թաքցրել Նանեն աղյուսակում: (A) 4 (B) 5 (C) 7 (D) 8 (E) 11

B

Leave a comment